Բնագավառ | Ֆինանսներ, printing industry | |
---|---|---|
Ստեղծում | 1818 | |
Գործունեության հմտություններ | security printing, հետազոտություն և մշակում | |
Երկիր | Ռուսաստան | |
Կազմակերպչաիրավական ձև | Բաժնետիրական ընկերություն | |
Total revenue | 38 799 700 000 Ռուսական ռուբլի | |
Սեփականատեր | Ռուսաստանի Դաշնության կառավարություն | |
Վերադաս կազմակերպություն | • Ռուսաստանի Դաշնության կառավարություն • Ministry of Finance of Russian Federation | |
Դուստր ընկերություն | Մոսկվայի դրամահատարան, Սանկտ Պետերբուրգի դրամահատարան | |
Գլխամասի վայր | Մոսկվա | |
Product, material, or service produced or provided | մեդալ, կրծքանշան, Փոստային նամականիշ, թղթադրամ, մետաղադրամ | |
Պաշտոնական կայք | www.goznak.ru | |
Ստեղծագործությունների հավաքածու | National Museum Paleis het Loo |
«Գոզնակ» բաժնետիրական ընկերություն (ռուս.՝ Гознак; Государственный знак, անգլ.՝ Joint Stock Company "Goznak"), հետազոտություններ իրականացնող, ինչպես նաև թղթադրամներ, մետաղադրամներ, փոստային նամականիշներ, մեդալներ արտադրող ռուսական բաժնետիրական ընկերություն[1]։
Այն կազմված է յոթ գործարանից և մեկ գիտահետազոտական և զարգացման ինստիտուտից, որոնք ներգրավված են զարգացման, հետազոտությունների կատարման և արտադրության ցիկլի տարբեր փուլերում։
Այս բաժնետիրական ընկերությունը միավորում է տպագրական ձեռնարկություններ, որոնք արտադրում են թղթադրամներ, պետական պարտատոմսեր, չեկեր, ակրեդիտիվներ, խնայբանկի գրքեր (ռուս.՝ сберегательная книжка), փոստային նամականիշեր, անձնագրերի բլանկներ, ծննդյան վկայականներ, ամուսնության վկայականեր։
Բաժնետիրական ընկերությունը նաև վերահսկում է դրամահատարանները, որոնք արտադրում են շրջանառության համար նախատեսված մետաղադրամներ, շքանշաններ, հուշամեդալներ։ Այն նաև արտադրում է վարկային քարտեր, բանկային քարտեր, հեռախոսային քարտեր։ «Գոզնակ»-ը ոչ միայն ռուսական, այլեւ արտասահմանյան երկրների թղթադրամներ է տպում, այդ թվում՝ Լիբանանի, Եմենի,Գվատեմալայի, Ռուանդայի, Անգոլայի եւ այլն պետությունների համար։
Պետրոս Առաջինի օրոք 1724 թվականին ռուսները հիմնեցին Սանկտ Պետերբուրգի դրամահատարանը, որը կազմակերպում էր Ռուսաստանում մետաղադրամների արտադրությունը և սկսել է արտադրել տարբեր տեսակի կրծքանշաններ և շքանշաններ։
1818 թվականի սեպտեմբերի 4-ին (հին տոմարով օգոստոսի 21-ին) Սանկտ-Պետերբուրգի Ֆինանսների նախարարության ենթակայությամբ և կայսր Ալեքսանդր I-ի հրամանագրով հիմնադրվել է Պետական թղթերի պահպանման խումբը (ռուս.՝ Экспедиция заготовления государственных бумаг), իսկ Ֆինանսների նախարար Դմիտրի Գուրիևը հանձնարարել է ինժեներ Ագուստին դե Բետանկուրին նախագծել և կառուցել ժամանակակից, գոլորշիով աշխատող արժույթի տպագրատուն։
1838 թվականին պրուսացի ակադեմիկոս Բորիս Յակոբին օգտագործել է գալվանոպլաստիկայի իր գյուտը գրատպության պատմության մեջ առաջին անգամ տպագրական թիթեղներ արտադրելու համար։ 1890-ական թվականներին վարչության աշխատակից Իվան Օրլովը մշակել է տպագրական նոր մեթոդ, որը կոչվում է «Օրլովյան տպագրություն» (ռուս.՝ Орловская печать): Նա նաև կառուցել է բազմագույն տպագրահաստոցներ, որոնք կծառայեին որպես ժամանակակից բազմագույն տպագրական մեքենաների նախատիպ։
1917 թվականի Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո Պետական արժույթի արտադրության վարչությունը վերակազմավորվել և 1919 թվականին վերանվանվել է «Գոզնակ» (անգլ.՝ Государственный знак): Մետաղադրամները ընկերության գործունեության ոլորտում ավելացվել են 1941 թվականից[2]։ «Գոզնակ»-ը Մոսկվայում ուներ իր համամիութենական գիտահետազոտական ինստիտուտը։ 1920-ականներին «Գոզնակ»-ի աշխատակից և խորհրդային նշանավոր քանդակագործ Իվան Շադրը ստեղծել է խորհրդային փողի առաջին նմուը։
1917 թվականի հեղափոխությունից հետո Սանկտ Պետերբուրգի Գոզնակ դրամահատարանը վերանվանվել է Լենինգրադի դրամահատարանի։ Նրա սկզբնական անունը վերականգնվել է 1990-ականներին։
1999 թվականին Մոսկվայի դրամահատարանը Ռուսաստանի պատմության մեջ առաջին անգամ հաղթեց Հնդկաստանի համար արժույթի արտադրության մրցույթում։ 1999 թվականի հոկտեմբերին նրանք պայմանագիր են կնքել Հնդկաստանի հետ երկու և հինգ ռուփի պղնձե նիկելային մետաղադրամների արտադրության համար։
2006 թվականին «Գոզնակ» պետական ընկերությունների ասոցիացիան վերածվել է «Գոզնակ» դաշնային պետական ունիտար ձեռնարկության։ Գոզնակը ներառում է 8 մասնաճյուղ՝ 2 տպագրական գործարան, 2 թղթի գործարան, 2 դրամահատարան, տպարան և գիտահետազոտական ինստիտուտ։
2006 թվականի սկզբին «Գոզնակ»-ի Մոսկվայի տպագրական գործարանը սկսեց առաջին էլեկտրոնային անձնագրերի ստեղծումը։ Անհատականացման կենտրոնն ի վիճակի էր տարեկան մշակել ավելի քան 5 միլիոն անձնագիր։
2008 թվականի մարտի 3-ին «Գոզնակ»-ը դարձավ Ռուսաստանի ռազմավարական ձեռնարկություններից մեկը։
2014 թվականի հունիսի 5-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել ընկերությունը Դաշնային պետական ունիտար ձեռնարկության կարգավիճակից «Գոզնակ» բաց բաժնետիրական ընկերության վերածելու մասին, որի 100%-ը պատկանում է Ռուսաստանի Դաշնության կառավարությանը։
2022 թվականի սեպտեմբերին՝ 2022 թվականին Ռուսաստանի կողմից օկուպացված Ուկրաինայում անեքսիայի հանրաքվեից հետո, «Գոզնակ»-ը ներառվել է բրիտանական կառավարության պատժամիջոցների ցուցակում։ Ընկերությունը մեղադրվում էր Ուկրաինայի քաղաքացիների համար դատարկ ռուսական անձնագրեր պատրաստելու մեջ[3]։
«Գոզնակ» բաժնետիրական ընկերությունը ներառում է ութ մասնաճյուղ.
«Գոզնակ»-ի հիմնադրման 175-ամյակի պատվին թողարկվել է Ռուսաստանի փոստային նամականիշը (1993 թ.), իսկ ձեռնարկության 190-ամյակի կապակցությամբ թողարկվել է Ռուսաստանի Կենտրոնական Բանկի հուշադրամ (2008 թ.): 2018 թվականի հուլիսի 30-ին Ռուսաստանի Կենտրոնական Բանկը թողարկել է 3 ռուբլի և 25 ռուբլի անվանական արժեքով արծաթե հուշադրամներ՝ «Պետական փաստաթղթերի պատրաստման խմբի հիմնադրումից 200 տարի անց»[4]:
1924 թվականին «Գոզնակ» հավաքածուն ցուցադրվել է Մոսկվայի Առաջին համամիութենական ֆիլատելիստական ցուցահանդեսում[5]։