Գոթե Լինկի աստղադիտարան | |
---|---|
Տեսակ | աստղագիտական աստղադիտարան |
Աստղադիտարանի կոդ | 760 |
Երկիր | ԱՄՆ |
Վայր | Ինդիանա |
ԲԾՄ | 293 մետր |
Կայք | astro.indiana.edu/goethelink.shtml(անգլ.) |
Գոթե Լինկի աստղադիտարան (անգլ.՝ Goethe Link Observatory, աստղադիտարանի կոդը` — «760»), աստղադիտարան ԱՄՆ-ի Ինդիանա նահանգի Բրուքլին քաղաքի մոտ[1][2]։ Պատկանում է Բլումինգտոնի Ինդիանայի համալսարանին և կառավարվում է Ինդիանայի աստղագիտական միության կողմից, որը նպատակն է ներգրավել սիրող աստղագետների<[3]:
Աստղադիտարանը անվանվել է սիրող աստղագետ դոկտոր Գոթե Լինկի պատվին, ով աշխատելով որպես վիրաբույժ Ինդիանապոլիսում, կառուցել է աստղադիտարանը իր անձնական և ներգրավված միջոցներով։ Աստղադիտարանի կառոցումը սկսել է 1937 թվականին, իսկ աստղադիտակով առաջին դիտարկումները սկսել են կատարվել 1939 թվականից։ 1948 թվականին Լինկը նվիրաբերեց աստղադիտարանը Ինդիանայի համալսարանին[1][2]։
1949-ից 1966 թվականները աստղադիտարանում իրականացվել է Ինդիանայի աստերոիդների ծրագիրը, որի ընթացքում օգտագործվում էր 10-դյույմանոց աստղաչափ (f/6.5) գործիքը[4]։ Ծրագրի իրականացման արդյունքում հայտնաբերվեց 119 աստերոիդ, որոնք Փոքր մոլորակների կենտրոնի կողմից գրանցվել են հայտնաբերված "Ինդիանայի համալսարանի" կողմից[5]։
1960-ականներին օդի աղտոտվածությունը սկսեց խաթարել աստղադիտարանի աշխատանքներին, և Ինդիանայի համալսարանը կառուցեց նոր շինություն Մորգան-Մոնրո անտառում և տեղափոխեց դիտարկումները նոր կառուցված կայան, որը կոչվեց Գոթե Լինկի աստղադիտարանի Մորգան-Մոնրո կայան (MMS)[6][7]:
Գոթե Լինկի աստղադիտարանում 1950 և 1964 թվականին հայտնաբերված (1602) Ինդիանա և (1728) Գոթե Լինկ աստերոիդները անվանվել են աստղադիտարանի և համալսարանի պատվին[8][9]։