Գողեր | |
---|---|
![]() | |
Ժանր | դեռահասական դրամա, ԼԳԲՏ թեմայով հեռուստասերիալ և վեպի հիման վրա նկարահանված հեռուստասերիալ |
Ստեղծող | Քիրսթեն Սմիթ |
Երկիր | ![]() |
Լեզու | անգլերեն |
Գլխավոր դերերում | Բրիաննա Հիլդեբրանդ, Կիանա Մադեիրա, Լարրի Սալիվան, Odiseas Georgiadis?, Հենրիկե Զագա, Լարիսա Օլեյնիկ և Քունտեսա Սունդել |
Եթերաշրջանների քանակ | 2 |
Սերիաների քանակ | 20 |
Էկրաններին է | հունիսի 14, 2019-ից օգոստոսի 25, 2020-ը |
Հեռուստաալիք | Նեթֆլիքս |
Ընկերություն | Awesomeness? |
Դիստրիբյուտոր | Նեթֆլիքս |
Պաշտոնական կայքէջ |
«Գողերը» (անգլ.՝ Trinkets), ամերիկյան պատանեկան դրամա վեբ սերիալ, որը նկարահանվել է Կիրստեն Սմիթի համանուն վեպի հիման վրա։ Սերիալը ստեղծվել է Սմիթի, Էմի Անդելսոնի և Էմիլի Մեյերի կողմից։ Այն թողարկվել է Նեթֆլիքս հեռուստաալիքով, 2019 թվականի հունիսի 14-ին[1]։ 2019 թվականի հուլիսին, սերիալը երկարացվել է երկրորդ և վերջին եթերաշրջանով։
Էլոդին (Բրիանա Հիլդեբրանդ), Մոն (Քայան Մեդիրա) և Թաբիթան (Քուինթեսա Սվինդել) դառնում են ընկերներ, երբ գտնում են միմյանց անանուն գողերի խանութում[2]։ Աղջիկները ունենում են տարբեր բնավորություններ և կերպարներ դպրոցում, պահպանելով իրենց ընկերությունը գաղտնի։ Էլոդին ինտրովերտ է, Մոն նախընտրում է փանկ ոճը, իսկ Թաբիթան հարուստ ընտանիքից է[2]։ Նրանք ավելի են մտերմանում, երբ իմանում են, որ երեքն էլ ունեն խանութներից գողանալու սովորություն[3]։ Յուրաքանչյուրը ուժ է գտնում մյուսների մեջ, և կարողանում են հաղթահարել իրենց սեփական՝ ընտանեկան և դպրոցական խնդիրները։
2018 թվականի հոկտեմբերի 15-ին Նեթֆլիքսը հրապարակել է, որ պրոդյուսերավորում է հեռուստասերիալը։ Նաև նշվել է, որ Լինդա Գրեյսը հանդիսանում է շոուրաններ, իսկ սցենարի հեղինակներից են Էմի Անդելսոնը, Էմիլի Մեյերը, նաև այն, որ Քրիստեն «Քիվի» Սմիթը և Սառա Օնգը հանդես են գալու որպես առաջին երկու սերիաների ռեժիսոր[4][5]։ 2019 թվականի հուլիսի 29-ին հեռուստասերիալը երկարացվել է երկրորդ եթերաշրջանով, որը դարձել է եզրափակիչ[6]։
Հեռուստասերիալի ստեղծողները հրապարակել են, որ Բրիանա Հիլդեբրանդը, Քիանա Մադեյրան, Քուինտեսա Սուինդելը, Լարի Սալիվանը, Բրենդոն Բաթլերը, Օդիեաս Գեորգիադիսը, Հենրի Զագան, Օքթոբեր Մուրը և Լարիսա Օլեյնիկը նկարահանվելու են հեռուստասերիալում[5]։ 2019 թվականի հոկտեմբերի 22-ին հրապարակվել է, որ Օսթին Քրյութը, Նիք Դոդանին, Էնդրյու Ջեյքոբսը, Քլոե Լիվայնը ստացել են պարբերական դերեր՝ երկրորդ եթերաշրջանի համար[7]։
№ | Անվանում | Ռեժիսոր | Սցենարիստ | Պրեմիերայի ամսաթիվ |
---|---|---|---|---|
1 | "Mirror Faces" | Սառա Օնգ | Էմի Էնդելսոն և Էմիլի Մեյեր | 14 հունիսի, 2019 |
2 | "Paper Tiger" | Սառա Օնգ | Լինդա Գեյս | Հունիսի 14, 2019 |
3 | "P*ssy Palace" | Քլերը Քիլներ | Ջես Մեյեր | Հունիսի 14, 2019 |
4 | "Happy F**king Birthday" | Քլարա Քիլներ | Էմի Էնդելսոն և Էմիլի Մեյեր | Հունիսի 14, 2019 |
5 | "Big Mistake" | Շերուին Շիլաթի | Մեթ Շայր | Հունիսի 14, 2019 |
6 | "Rearview Mirror" | Շերուին Շիլաթի | Ստեֆանի Քոգինս | Հունիսի 14, 2019 |
7 | "Truth Serum" | Հաննա Մաքֆերսոն | Ջես Մեյերը և Քրիսթեն «Քիվի» Սմիթ | Հունիսի 14, 2019 |
8 | "Monday I'm in Love" | Հաննա Մաքֆերսոն | Էմի Էնդելսոն և Էմիլի Մեյեր | Հունիսի 14, 2019 |
9 | "Night Market" | Սառա Օնգ | Լինդա Գեյս | Հունիսի 14, 2019 |
10 | "The Great Escape" | Սառա Ինգ | Էմի Էնդելսոն և Էմիլի Մեյեր և Քրիսթեն «Քիվի» Սմիթ | Հունիսի 14, 2019 |
2019 թվականի մայիսի 30-ին հրպարակվել է պաշտոնական թրեյլերը։ Առաջին եթերաշրջանը հեռարձակվել է Նեթֆիլքսով 2019 թվականի հուլիսի 14-ին[8]։
Rotten Tomatoes կայքում հեռուստասերիալը ստացել է 50% վարկանիշ՝ 8/10, որը ստեղծվել է 8 արձագանքների հիման վրա[9]։