Գոմաձոր (Բասենի գավառ)


Գոմաձոր, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Բասենի գավառակում[1]։ Գտնվում էր Խորասան գյուղաքաղաքից հարավ-արևմուտք, Ամրագոմ գյուղի մոտ, Արաքսի աջ կողմի վտակներից մեկի ափին, Հասանկալա-Բայազետ ճանապարհի վրա։

Գյուղի մասին որպես գյուղաքաղաք հիշատակել է Ստեփանոս Ասողիկը (XI դար) 830-ական թվականներին բյուզանդական կայրս Թեոփիլոսի արշավանքների հետ կապված։

1914-1915 թվականների Մեծ եղեռնի ժամանակ գյուղի բնակչության մեծամասնությունը կոտորվեց։ Կենդանի մնացածները գաղթեցին Արևելյան Հայաստան։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1877-1878 թվականներին ուներ 72 տուն՝ 436 բնակչով, 1909 թվականին՝ 160 տուն, իսկ 1914 թվականին՝ 200 տուն հայ բնակիչ։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության հիմնական զբաղմունքը երկրագործությունն էր։ Մասնակի զբաղվում էին նաև արհեստներով[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Էրզրումի նահանգ, Վերին Բասենի գավառ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 936-937
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 151