Գյուղ | ||
---|---|---|
Գոմեր | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Էրզրումի վիլայեթ | |
Գավառակ | Կամախի գավառակ | |
Այլ անվանումներ | Քյոմուր | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
|
Գոմեր, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Կամախի գավառակում[1]։ Գտնվում էր Կամախ քաղաքից 6-7 կմ հյուսիս-արևելք, մի գետակի ափին։
Թուրքերը գյուղը կոչում էին Քյոմուր, որը թարգմանաբար նշանակում է ածուխ։
Գյուղի բնակիչները եղել են պարզամիտ մարդիկ։ Ավանդության համաձայն ինչ-որ ժամանակ նրանք աղ են ցանել, որը չի բուսնել։ Իսկ հետո մտածել են, որ միգուցե ավազակները բերքը գողացել են և դրա համար աղի ցանքին պահակներ են նշանակել հսկելու համար։
Միջին դարերում բնակավայրն ավելի մեծ է եղել։ Գրիգոր Դարանաղեցին (XVII դար) Գոմերը նկարագրում էր որպես ավան։
Հայ բնակչության մեծ մասը զոհվեց 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։
1872-1873 թվականներին ուներ 40 տուն հայ և թուրք, 1909 թվականին՝ 54 տուն խառը բնակիչ։
Բնակչության հիմնական զբաղմունքը երկրագործությունն էր։ Բնակիչները նաև գյուղի մոտակայքում գտնվող աղի լճերից պարզ եղանակով աղ էին ստանում։ Նույն կերպ էլ ածուխ էին ստանում մոտակա քարածքի հանքից։
Գոմերն ուներ Ս. Աստվածածին անունով եկեղեցի։
Ս. Աստվածածին եկեղեցուն կից գործում էր Արամյան վարժարանը, որը 1872-1873 թվականներին ուներ 50 սան[2]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 153)։ |
|