Գյուղ | ||
---|---|---|
Գոմք | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Խարբերդի վիլայեթ | |
Գավառ | Խարբերդի գավառ | |
Այլ անվանումներ | Գյոմք, Կունք, Քունկ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
Փոստային ինդեքսներ | 23250 | |
|
Գոմք, գյուղ Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Խարբերդի գավառում[1]։ Գտնվում էր Խարբերդ քաղաքից 16 կմ հարավ։
1896 թվականի կոտորածի ժամանակ գյուղի դպրոցն ու եկեղեցին հրդեհվեցին, բնակչության մեծ մասը կոտորվեց։ 1915 թվականի հունիսին գյուղի բնակիչները քշվեցին Դիարբեքիրի կողմերը և զանգվածաբար ոչնչացվեցին։ Հրաշքով փրկված 80 երեխաներ հետագայում ապաստան են գտել Արևելյան Հայաստանում։
1872-1873 թվականներին ուներ 130, իսկ XX դարի սկզբին ավելի քան 200 տուն հայ բնակիչ։
Բնակչության հիմնական զբաղմունքը երկրագործություն, արհեստներն ու շերամապահությունն էր։ Հայտնի էր գյուղի գինին։
Գոմքն ուներ Ս. Կարապետ անունով եկեղեցի։ Այն հրդեհվել է 1896 թվականին։ 1897 թվականին կառուցվեց Ս. Նշան եկեղեցին։ Գյուղի մոտակայքում կան հին բերդի ավերակներ։
1870-ական թվականներից մինչև 1915 թվականը գյուղում գործում էր հայկական վարժարան։ 1897 թվականին կառուցվեց նոր վարժարան։ 1910 թվականին այդ վարժարանն ուենր 150 աշակերտ, որից 25-ը՝ աղջիկ[2]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 154)։ |