Գոյատևման դանակ (գոյատևման համար նախատեսված դանակ), խոշոր չծալվող ունիվերսալ դանակ գործառույթների մեծ քանակությամբ, սովորաբար պարունակում է նաև գոյատևման հավաքածու (տեղադրվում է դանակի սնամեջ բռնակում և/կամ պատյանի գրպանիկներում), նախատեսված է էքստրեմալ պայմաններում գոյատևելու համար։
Գոյատևման դանակի գաղափարն այսպիսին է՝ այն պայմաններում, երբ բացի այդ դանակից ոչինչ չկա, դրանով կարելի է անել գոյատևման համար անհրաժեշտ առավելագույն քանակությամբ գործողություններ։ Դանակների այս տեսակը բավականին յուրահատուկ է իր մտահղացմամբ և բնութագիրներով։ Գոյատևելու հնարավորություն տվող այդ գործիքը «Ռոբինզոնի» վերջին հնարավորությունն է։ Որպես կանոն, այն այդքան էլ հարմար չէ առօրյա կենցաղային պրակտիկայում, բայց այն առօրյա կյանքում չեն օգտագործում։ Հմուտ ձեռքերում այն գոյապայքարի հիմնական գործիքն է, առանց որի գոյատևել ավելի քան խնդրահարույց կլինի։ Էքստրեմալ պայմաններ կարող են բազմաթիվ լինել, իսկ գոյատևման տեխնիկաները՝ շատ քիչ։
Առաջին դանակները, որոնք պատրաստված են եղել հատուկ գոյատևման համար (տվյալ դեպքում ջունգլիների պայմաններում) դարձել են այն դանակները, որոնք 1960-ական թվականներին մատակարարվել են Վիետնամում պատերազմող ամերիկյան ռազմաօդային ուժերին։ Այդ դանակների հիմնական խնդիրը վթարային ինքնաթիռի կամ ուղղաթիռի արագ լքումն ապահովելն էր։ Դրա համար այդ դանակներն կռնակի վրա սղոց ունեին, որն ունակ էր կտրել դյուրալյումինի երեսպատումը, և ամուր բռնակ օդաչուի խցիկի ապակիները կոտրելու համար[1]։
Հատուկ «Ռեմբո։ Առաջին արյունը» կինոնկարի նկարահանման համար զինագործ Ջիմ Լայլը այդ ոճով պատրաստել է մեծ դանակ, որն ուներ բոուիի դանակի նման շեղբ և սարսափազդու ատամիկներ։ Արդյունքում սկսեցին ստեղծվել նմանատիպ բազմաթիվ գոյատևման դանակներ։
Իրենից ներկայացնում է ունիվերսալ գործիքով մարտական դանակ։ Ունի 10-20 սմ երկարության շեղբ։ Գոյատևման բազմաթիվ դանակների բռնակներ սնամեջ են պատրաստում, որը պատյան է հանդիսանում գոյատևման հավաքածուի համար։ Որոշ զինագործներ դա թերություն են համարում, քանի որ սնամեջ բռնակով դանակը չի կարող այնպիսի ամրություն ունենա, ինչպես կոթ ունեցող բռնակները, և կարծում են, որ գոյատևման դանակը պետք է ունենա ընդհանուր կոթ, այլ ոչ թե սնամեջ բռնակ։ Մյուս առավելությունն այն է, որ դանակի բռնակի վերևում՝ պոչամասի մոտ առկա է ամուր գագաթ, որը կօգնի դանակին դիմանալ ուժեղ հարվածներին, երբ այն մեխում են որևէ բանի մեջ[2]։
Պատյանի վրա կարող են գտնվել գոյատևման հավաքածուի հավելյալ գործիքներ, օրինակ՝ ազդանշանային հայելի, դանակների համար նախատեսված սրոցաքար, փոքր դանակ մանր աշխատանքների համար և այլն։
Գոյություն ունի դանակի սրվածքի երկու տեսակ՝ հարթ և ատամնավոր (սերեյտոր)։ Հարթ կտրող եզրաշերտը հարմար է գրեթե բոլոր իրավիճակներում։ Ստանդարտ շեղբի լրացուցիչ առավելությունն այն է, որ դանակը կարելի է սրել սովորական քարի օգնությամբ, հատկապես, եթե դանակն ունի միակողմանի սրվածք։ Ատամնավոր սրվածքը հարմար չէ ռանդելու կամ միսը կտրատելու համար (ոմանց կարծիքով այն միայն հարմար է միսը ոսկորից առանձնացնելու համար)։ Բացի այդ, ատամնավոր սրվածք ունեցող շեղբը հնարավոր չէ սրել առանց հատուկ գործիքի։
Սերեյտորն ունի առավելություն, որ ավելի երկար է մնում սուր, այդպիսի սրվածքն ավելի արդյունավետ է շերտավոր կամ մանրաթելային կտորները կտրելու համար (ցանց, հաստ պարան, գոտի և այլն)։
Շեղբի ծայրը, որպես դանակի ամենախոցելի տեղը, պետք է ավելի հզոր լինի։
Կռնակի վրա շատ դեպքերում արվում են ատամներ, որոնք թույլ են տալիս ոչ մեծ սղոցվածք անել։
Չափռաստումն, ինչպես նաև ատամների ձևը կարող են նախատեսված լինել ինչպես փայտի, ոսկրի, դյուրալյումինի, այնպես էլ ավելի ամուր նյութի հետ աշխատելու համար։
Դանակների շեղբերը չժանգոտվող պողպատից են և կայուն են կոռոզիայի նկատմամբ և շատ լավ ծառայում են ջրի մեջ։ Թերությունները. սրվածքն անելու ավելի բարդ գործընթաց, ավելի կարճ ժամանակ է մնում սուր և, որպես արդյունք, տեղի է ունենում սայրի ավելի արագ մաշվածություն։ Ածխածնային պողպատից շեղբը ժանգոտվելու է, եթե այն երկար ժամանակ չօգտագործվի և լավ չմաքրվի կամ եթե բացակայում է հատուկ ծածկը, ածխածնային պողպատն ավելի լավ է պահպանում կտրող եզրաշերտը, քան չժանգոտվող պողպատից պատրաստված շեղբերը։
Շեղբի ձևը կախված է աշխարհագրական և կլիմայական պայմաններից, որտեղ պլանավորվում է օգտագործել դանակը, ինչպես նաև օգտոգործողի նախասիրություններից և գոյապայքարի հայեցակարգից, քանի որ հնարավոր չէ պատրաստել գոյատևման դանակ, որն ունակ է բոլոր գործառույթները հավասար լավ կատարել։
Դանակի բռնակը և պատյանը նախընտրելի է, որ լինեն ջրակայուն (կաշին, փայտն ոչ մեծ բացառությամբ կարող են արագ շարքից դուրս գալ), սինթետիկ կտորը մեծ մասամբ շուտ է փչանում տաքացումից (այն կարող է նաև հալեցնել կրակի կայծը), իսկ մետաղական բռնակը հարմար չէ սառնամանիքի ժամանակ։
Կարող է կիրառվել որպես.