Գոռ Մինասյան | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Ազգություն՝ | |
Մասնագիտացում՝ | ծանրամարտիկ |
Երկիր՝ | Հայաստան |
Ծննդյան ամսաթիվ՝ | հոկտեմբերի 25, 1994 (30 տարեկան) |
Ծննդավայր՝ | Գյումրի, Հայաստան |
Հասակ՝ | 1,8 մետր |
Քաշ՝ | 150կգ |
Գոռ Մինասյան (հոկտեմբերի 25, 1994, Գյումրի), հայ ծանրամարտիկ, 2022 թվականից մասնակցում է Բահրեյնի դրոշի տակ։ Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի և եվրոպայի բազմակի մեդալակիր։ Ասիայի կրկնակի չեմպիոն և ռեկորդակիր (2022, 2023)։ Հայաստանի սպորտի վաստակավոր վարպետ։
Ծնվել է 1994 թվականի հոկտեմբերի 25-ին, Գյումրիում։ Փոքր տարիքում զբաղվել է ըմբշամարտով, բռնցքամարտով։ 10 տարեկանից զբաղվում է ծանրամարտով[1]։
Հայաստանի բազմակի չեմպիոն է[1]։
Երիտասարդների գերծանր քաշային կարգում (+94 կգ) պոկում վարժությունում համարվում է համաշխարհային ռեկորդակիր։ Մինասյանը 2010 թվականի երիտասարդական ամառային օլիմպիական խաղերում նվաճել է արծաթե մեդալ[2]։
2013 թվականին 2 տարով որակազրկվել է[3]։ 2015 թվականին վերադառնալով մեծ սպորտ գերծանր քաշային կարգում դարձել է Հյուստոնի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր՝ երկամարտում գրանցելով 437 կգ արդյունքը[1]։ 2016 թվականի Ֆյորդեի Եվրոպայի առաջնությանը երկամարտի 442 կգ արդյունքով զբաղեցրել է երկրորդ տեղը[1]։ 2016 թվականի ամառային օլիմպիական խաղերում երկամարտի 451 կգ արդյունքով դարձել է օլիմպիական փոխչեմպիոն[4][5]։
Թվական | Վայր | Քաշային կարգ | Պոկում (կգ) | Հրում (կգ) | Երկամարտ | Հորիզոնական | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
1 | 2 | 3 | Հորիզոնական | 1 | 2 | 3 | Հորիզոնական | |||||
Օլիմպիական խաղեր | ||||||||||||
2016 | Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա | +105 կգ | 200 | 207 | 210 | 3 | 236 | 241 | 5 | 451 | ||
Աշխարհի առաջնություն | ||||||||||||
2015 | Հյուսթոն, ԱՄՆ | +105 կգ | 195 | 201 | 203 | 234 | 8 | 437 | ||||
2018 | Աշխաբադ, Թուրքմենստան | +109 կգ | 200 | 205 | 240 | 245 | 450 | |||||
2019 | Պատտայա, Թաիլանդ | +109 կգ | 200 | 207 | 212 | 237 | 243 | 248 | 460 | |||
Եվրոպայի առաջնություն | ||||||||||||
2016 | Ֆյորդ, Նորվեգիա | +105 կգ | 195 | 200 | 205 | 231 | 237 | 4 | 442 | |||
2017 | Սպլիտ, Խորվաթիա | +105 կգ | 200 | 205 | 211 | 235 | 5 | 446 | ||||
2019 | Բաթումի, Վրաստան | +109 կգ | 200 | 222 | – | 7 | 422 | 5 | ||||
Աշխարհի երիտասարդական առաջնություն | ||||||||||||
2011 | Փենանգ, Մալայզիա | +105 կգ | 170 | 175 | 178 | 200 | 206 | 5 | 384 | 4 | ||
2012 | Անտիգուա Գվատեմալա, Գվատեմալա | +105 կգ | 180 | 186 | 190 | 220 | 227 | 417 | ||||
2013 | Լիմա, Պերու | +105 կգ | 177 | 183 | -- | 206 | 213 | 220 | -- | -- | DSQ | |
Երիտասարդական օլիմպիական խաղեր | ||||||||||||
2010 | Սինգապուր | +94 կգ | 155 | 160 | 1 | 190 | 2 | 350 |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գոռ Մինասյան» հոդվածին։ |
|