Բնակավայր | |||
---|---|---|---|
Գորա | |||
Երկիր | Կոսովո Ալբանիա | ||
| |||
Գորա (կյուրեղագիր՝ Гора), աշխարհագրական տարածաշրջան հարավային Կոսովոյում, հյուսիսարևելյան Ալբանիայում և հյուսիսարևմտյան Մակեդոնիայում, որտեղ բնակվում են ալբանացիներ, էթնիկ մակեդոնացիներ, բոսնիացիներ, բուլղարացիներ[1], գորաններ և թուրքեր։ «Գորա» անունը սլավոնական բառ է, որը նշանակում է «լեռ» կամ «անտառ»։
1999-ից մինչև 1992 թվականը Գորայի՝ Կոսովոյի տարածքում գտնվող հատվածը եղել է մունիցիպալիտետ. 1991 թվականի մարդահամարի տվյալներով՝ նրա բնակչությունը կազմել է 17574 մարդ։ Ներկայում այդ տարածաշրջանն ընդգրկված է Կոսովոյի Դրագաշ մունիցիպալիտետի կազմում։ Գորայի ալբանական հատվածն ընդգրկված է Շիշտևաց և Զապոդ մունիցիպալիտետների կազմում, իսկ Մակեդոնիային պատկանող հատվածը գտնվում է Բոգովինե մունիցիպալիտետի հյուսիսարևելյան մասում։
Գորայի արևմուտքում գտնվում է Լումե շրջանը, որ տարածվում է ինչպես Կոսովոյում, այնպես էլ Ալբանիայում[2]։
1591 թվականին Օսմանյան գրանցման համաձայն՝ Գորայում բնակվում էին բացառապես սերբեր, իսկ հյուսիսում գտնվող Օպոլյեում՝ ալբանացիներ[3]։
Գորայի՝ Ալբանիային պատկանող տարածքում տեղակայված են գորաններով բնակեցված տասը գյուղեր՝ Զապոդ, Պակիշտ, Օրսիքել, Կոշարիշտ, Չերնալևե, Օրգյոստ, Օրշեկե, Բորյե, Նովոսեյ և Շիշտևաց[4]։
Համաձայն 2011 թվականին անցկացված մարդահամարի վիճելի տվյալների՝ Շիշտևացի բնակչության 2/3-ից քիչ ավելին ճանաչվել են ալբանացիներ, 7,7% -ը՝ մակեդոնացիներ։ Զապոդ մունիցիպալիտետի բնակչության 79%-ը ճանաչվել են ալբանացիներ, 11,7%-ը՝ մակեդոնացիներ[5]։
Գորայի՝ Կոսովոյին պատկանող տարածքում տեղակայված են 19 գյուղեր` Բաչկա, Բրոդ, Վրանիշտե, Գլոբոչնիցա, Գորնյա Ռապչա, Գորնյի Կրստակ, Դիկանս, Դոնյա Ռապչա, Դոնյի Կրստակ, Դրագաշ, Զլի Պոտոկ, Կրուշևո, Կուկուլյանե, Լյեշտանե, Լյուբոշտե, Մլիկե, Օրչուշա, Ռադեշա և Ռեստելիկա[6]։
1991 թվականի մարդահամարի տվյալներով՝ Գորայի մունիցիպալիտետի բնակչության կազմում ընդգրկված են՝
Կոսովոյի գորանները հայտարարել են, որ ցանկանում են կազմել Գորայի մունիցիպալիտետը (որը միացվել է ալբանացիներով բնակեցված Օպոլիեի հետ և կազմել Դրագաշ մունիցիպալիտետը, որտեղ մեծամասնություն են կազմում ալբանացիները) միացվի Սերբական մունիցիպալիտետների միությանը։ 2013 թվականի նոյեմբերի 3-ին բնակչության 70%-ը քվեարկել է հօգուտ Գորանի մունիցիպալիտետի ստեղծման Սերբական մունիցիպալիտետների միության կազմում՝ ըստ գորանների քաղաքական առաջնորդ Սաֆեթ Քուշիի[9]։
Մակեդոնիայի Հանրապետությունում կան գորաններով բնակեցված երկու գյուղեր՝ Ելովյանե և Ուրվիչ, որոնք գտնվում են Պոլո շրջանում, որ տեղակայված է Գորայի հարևանությամբ[10][11]։ 2001 թվականին անցկաված Մակեդոնիայի մարդահամարի ժամանակ Ելովյանեի բնակչության մեծ մասն իրենց հայտարարել են թուրքեր 90%, իսկ Ուրվիչի բնակիչները՝ թուրքեր (85%) և ալբանացիներ (15%)[12]։
{{cite book}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Գորա կատեգորիայում։ |