Գյուղ | |||
---|---|---|---|
Գորայք | |||
![]() Գյուղը ճանապարհից | |||
Երկիր | ![]() | ||
Մարզ | Սյունիքի մարզ | ||
Համայնք | Սիսիան (համայնք) | Սիսիան համայնք[1] | ||
Այլ անվանումներ | Գորհայք | ||
Մակերես | 67,57 կմ² | ||
ԲԾՄ | 2100 մետր | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | 435[2] մարդ (2011) | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Տեղաբնականուն | Գորայքցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
| |||
Գորայք, գյուղ Հայաստանի Սյունիքի մարզի Սիսիան համայնքում[1]։
Գյուղի պաշտոնական անունը Գորայք է[1]։ Ռուսական կայսրության ժամանակաշրջանում բնակավայրը կոչվել է թուրքական Բազարչայ։
Գտնվում է Որոտան գետի աջ կողմում` սարահարթին, ծովի մակերևույթից մոտ 2100 մ բարձրության վրա։ Հեռավորությունը Սյունիքի մարզի մարզկենտրոն Կապան քաղաքից ճանապարհով կազմում է մոտ 128 կմ, իսկ Սիսիան քաղաքից հեռու է մոտ 27 կմ դեպի հյուսիս-արևմուտք։
Գյուղը 1877 թվականին հիմնադրել են Արցախի Այգեստան գյուղից գաղթած մոլոկանները[3]։ Ռուսական կայսրության ժամանակաշրջանում բնակավայրն ընդգրկված է եղել Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառում։ Խորհրդային տարիներին ընդգրկվել է Խորհրդային Հայաստանի Զանգեզուրի գավառի, իսկ 1930 թվականից՝ Սիսիանի շրջանի կազմում։ 1980-ական թվականների սկզբներին Սպանդարյանի ջրամբարի կառուցման պատճառով գյուղը տեղափոխվել է մոտ 3 կմ հյուսիս-արևմուտք և վերանվանվել Գորայք։ 1995 թվականից մտնում է Հայաստանի Սյունիքի մարզի մեջ։ 2016 թվականին դարձել է Գորայք համայնքի վարչական կենտրոնը, իսկ 2022 թվականին ընդգրկվել է Սիսիան համայնքի կազմում։
Համաձայն 2011 թվականին Հայաստանում անցկացված մարդահամարի արդյունքների՝ Գորայքի մշտական բնակչությունը կազմել է 435, առկա բնակչությունը՝ 401 մարդ[2]։ Ռուսական կայսրության վերջին շրջանում մինչև 1940-ական թվականներին բնակիչները հիմնականում ռուս մոլոկաններ էին, իսկ այնուհետև` միայն հայեր[3][4]։ Ստորև ներկայացված է Գորայք գյուղի բնակչության թվային փոփոխությունն ըստ տարիների[3].
Տարի | 1886 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 469 | 631 | 1176 | 1822 | 1222 | 843 | 548 | 558[5] | 632[6] | 435[2] |
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ և հացահատիկի մշակությամբ։