Գորան Ստոյանովիչ

Գորան Ստոյանովիչ
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Բնօրինակ անուն՝արաբ․՝ غوران ستويانوفيتش‎‎
Մասնագիտացում՝հանդբոլիստ
Երկիր՝ Հարավսլավիա,  Սերբիա և Չեռնոգորիա,  Չեռնոգորիա և  Կատար
Ծննդյան ամսաթիվ՝փետրվարի 24, 1977(1977-02-24) (47 տարեկան)
Ծննդավայր՝Bar, Չեռնոգորիա
Ակումբ՝VfL Gummersbach?
Գորան Ստոյանովիչ. 2016 թ.

Գորան Ստոյանովիչ (չեռնոգորերեն՝ Goran Stojanović, փետրվարի 24, 1977(1977-02-24), Bar, Չեռնոգորիա), չեռնոգորա-քաթարյան ձեռնագնդորդ։

Ակումբային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարզական կարիերան սկսել է հայրենի օրրանի՝ չեռնոգորիական Բար քաղաքի «Մորնար Բար» ակումբում, այնուհետև հանդես է եկել «Ցրվենա Զվեզդա» (2000–2002), «Լովչեն» (2002–2004), «Գրասհոպերս» (2004–2005), VfL Pfullingen (2005–2006), VfL Gummersbach (2006–2011), Rhein-Neckar Löwen (2011–2014), «Էլ Ջայիշ» (2014–2017) ակումբների ձեռքի գնդակի թիմերում։

Միջազգային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջազգային ասպարեզում Ստոյանովիչը նախ ներկայացրել է Չեռնոգորիան՝ հայրենի երկրի տղամարդկանց ձեռքի գնդակի հավաքականի կազմում մասնակցելով այդ հավաքականի առաջնելույթին՝ առաջին խոշոր մրցաշարին՝ Եվրոպայի 2008 թվականի առաջնությանը։ Հետագայում նա դարձել է Քաթարի ազգային հավաքականի խաղացող[1] և դրա կազմում ոսկե մեդալ նվաճել Ասիայի տղամարդկանց ձեռքի գնդակի 2014 թվականի առաջնությունում[2], հաջորդ տարում դարձել աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր, 2016 թվականին՝ դարձյալ Ասիայի չեմպիոն, ինչպես նաև ամառային օլիմպիական խաղերի մասնակից։ Այս ամենից բացի, Ստոյանովիչը երկու անգամ՝ 2014 և 2018 թվականներին նվաճել է Ասիական խաղերի հաղթողի տիտղոսը[3]։

Մարզական նվաճումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
«Լովչեն»-ի կազմում
  • Սերբիայի և Չեռնոգորիայի գավաթակիր - 2002–03 մրցաշրջան
VfL Gummersbach-ի կազմում
  • EHF-ի (Եվրոպայի ձեռքի գնդակի ֆեդերացիայի) գավաթի խաղարկության հաղթող - 2008–09 մրցաշրջան
  • EHF-ի գավաթակիրների գավաթի խաղարկության հաղթող - 2009–10, 2010–11 մրցաշրջաններ
Rhein-Neckar Löwen-ի կազմում
  • EHF-ի գավաթի խաղարկության հաղթող - 2012–13 մրցաշրջան
«Էլ Ջայիշ»-ի կազմում
  • Ասիայի ձեռքի գնդակի ակումբների լիգայի առաջնության հաղթող - 2014 թ.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Qatar found a new goalkeeper». handball-world.news. 2013 թ․ սեպտեմբերի 2. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 31-ին.
  2. «Thrilling win gives Qatar historic title». gulf-times.com. 2014 թ․ փետրվարի 6. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 31-ին.
  3. «Cosmopolitan Qatar grab second Asian handball crown». yahoo.com. 2018 թ․ օգոստոսի 31. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 31-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]