Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Գուդոկ | |
---|---|
Որակավորում | խորդոֆոն, աղեղնավոր լարային երաժշտական գործիք և սլավոնական երաժշտական գործիք |
Գուդոկը (ռուսերեն՝ гудок, անգլերեն՝ Gudok) հին արևելասլավոնական լարային երաժշտական գործիք է։ Այն նվագվում է աղեղի օգնությամբ։
Գուդոկը սովորաբան ունի երեք լար՝ երկուսը ունիսոն, իսկ երրորդը լարված է կվինտա ավելի բարձր։ Հանդիպում են գուդոկներ, որոնք ունեն նաև սիմպատիկ լարեր, որոնք ամրացված են հիմնական լարերի ներքին մասում։ Դա նվագին տալիս է ավելի մեղմ հնչողություն։ Գուդոկը կարելի էր նվագել նստած, կանգնած և նույնիսկ պարելով։ Այս գործիքը 12-րդ դարում վայելել է շատ մեծ օգտագործում և պահանջարկ։ Դարերի ընթացքում գուդոկի օգտագործումը անկում է ապրել և գործիքի ճիշտ տեքը հնարավոր չի եղել պահպանել։ Այժմյա օգտագործվող գուդոկները ունեն դարեր առաջ օգտագործվող գործիքի միայն մոտավոր տեսքը։ Տարբեր տեղերում գտնվել են տարբեր ձևի գործիքներ։ Հնարավոր չի պարզել, թե պատմական գուդոկը ինչպիսի հնչողություն է ուենեցել։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գուդոկ» հոդվածին։ |
|