Գուլիելմո Կաչչա | |
---|---|
Ծնվել է | մայիսի 9, 1568 կամ 1568[1] |
Ծննդավայր | Մոնտաբոնե, Աստի, Պիեմոնտ, Իտալիա |
Վախճանվել է | 1625[2][3][4][…] |
Մահվան վայր | Մոնկալվո, Աստի, Պիեմոնտ, Իտալիա |
Մասնագիտություն | նկարիչ, գծանկարիչ և արվեստագետ |
Զավակներ | Orsola Maddalena Caccia?[5] |
Guglielmo Caccia Վիքիպահեստում |
Գուլիելմո Կաչչա (իտալ.՝ Guglielmo Caccia, մայիսի 9, 1568 կամ 1568[1], Մոնտաբոնե, Աստի, Պիեմոնտ, Իտալիա - 1625[2][3][4][…], Մոնկալվո, Աստի, Պիեմոնտ, Իտալիա), հայտնի է որպես Իլ Մոնկալվո, իտալացի նկարիչ[6], ով աշխատել է մաներիզմի ոճով, նկարել է կտավներ աստվածաշնչյան թեմաներով։
Գուլիելմո Կաչչան ծնվել է Աստի նահանգի Մոնտաբոնե համայնքում։ Նկարիչը Մոնկալվո մականունը ստացել է այն պատճառով, որ երիտասարդությունն անց է կացրել իտալական Մոնկալվո համայնքում։
Կաչչան եղել է նկարիչ Լորենցո Սաբատինիի աշակերտը։ Նա սկսել է նկարել Միլանում, ապա աշխատել է Պավիայում։ Աշխատել է նաև իտալական Կազալե, Նովարա, Վերչելի, Ալեսանդրիա, Թուրին և Ջենովա քաղաքներում։
1605-1607 թվականներին դուքս Չարլզ Էմանուել I-ի պատվերով նկարազադել է Թուրինի թագավորական պալատի պատկերասրահը։
Նրա լավագույն աշխատանքներից է Նովարա նահանգի Սան Գաուդենցիո եկեղեցում «Խաչից իջեցումը» կտավը։ Նա նկարազարդել է նաև Նովարայի Սան Պաոլոյի տաճարի գմբեթը, Միլանի Սանտ Անտոնի Աբատե եկեղեցու համար նկարել է Սուրբ Անտոնիոսի և Սուրբ Պողոսի նկարները։ Նկարների մի մասը նկարվել է նկարիչ Գաուդենցիո Ֆերարիի հետ միասին։ Նրա աշակերտներն են եղել նկարիչներ Դանիելե Կրեսպին և Ջորջիո Ալբերինոն, ինչպես նաև նրա դուստր Օրսոլան։ Նրա աշխատանքներից շատերը կարելի է տեսնել Մոնկալվոյի Conventuali-ի եկեղեցում։ Կերիի եկեղեցու համար նա նկարել է «Հրաշք հացի հետ» և «Ղազարոսի հարությունը» նկարները։
Նկարչի դուստրը՝ Օրսոլան (1596-1676), գնացել է իր հոր հետքերով՝ դառնալով տաղանդավոր նկարիչ։ Նրա վրձնին են պատկանում՝ «Հովհաննես Մկրտչի ծնունդը», «Սուրբ Ղուկասը», «Սուրբ ընտանիքը Սուրբ Աննայի հետ» նկարները, որոնք ցուցադրվել են 2014-2015 թվականներին Վաշինգտոնի «Կանանց արվեստի ազգային թանգարանում»։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գուլիելմո Կաչչա» հոդվածին։ |
|