Գումա Սոռիլյա | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 28, 1919[1] |
Ծննդավայր | Մոնտեվիդեո, Ուրուգվայ |
Վախճանվել է | հուլիսի 19, 2001[1] (81 տարեկան) |
Մահվան վայր | Մոնտեվիդեո, Ուրուգվայ |
Քաղաքացիություն | Ուրուգվայ |
Մասնագիտություն | հագուստ ձևագծող և վիզուալ արտիստ |
Հայր | José Luis Zorrilla de San Martín? |
Գումա Սոռիլյա (իսպ.՝ Guma Zorrilla de San Martín Muñoz, դեկտեմբերի 28, 1919[1], Մոնտեվիդեո, Ուրուգվայ - հուլիսի 19, 2001[1], Մոնտեվիդեո, Ուրուգվայ), ուրուգվայցի թատերական նկարիչ, բեմանկարիչ[2]։
Գումա Սոռիլյան ծնվել է 1919 թվականին Մոնտեվիդեոյում քանդակագործ Խոսե Լուիս Սոռիլյայի և Գումա Մունյոս դել Կամպոյի ընտանիքում։ Ունեցել է չորս քույր[3]։ Մանուկ հասակից նկարել է[4], և նրա ջրաներկերը, գունամատիտով նկարներն ու գծանկարները ցուցադրվել են Amigos del Arte-ում[5]։
Սոռիլյայի կարիերան սկսվել է Բունես Այրեսում, երբ նա թատերական և կինեմատոգրաֆիական ստեղծագործական ծառայություններ էր մատուցում քրոջը՝ դերասան և ռեժիսոր Չինա Սոռիլյային։ Գումայի աշխատանքները հայտնվեցին Ազգային կոմեդիայի և Սոլիս թատրոններում։
Ուրուգվայում և Արգենտինայում աշխատել է տարբեր ռեժիսորների ու դերասանների հետ, այդ թվում` Օմար Գրասոյի, Անտոնիո Լառետայի, Էստելա Մեդինայի, Դադ Սֆեիրի, Կառլոս Պերսիավալեյի։ Զգեստներն ընտրել է հեշտությամբ՝ դրանք ներգրավելով տեսարանի շրջանակներում։
Առանձնակի հաճույքով է ստեղծել 19-րդ դարի Belle Époque շրջանի զգեստները։ Համագործակցել է Ávila-Martínez Mieres ընկերության հետ։ Մոնտեվիդեոյի քաղաքային թատրոնում ձևավորել է «Ճայը», La pulga en la oreja, Un enredo y un marqués և La Dorotea ներկայացումները։
Ամուսնացել է Ուգո Էստրասուլասի հետ։ Զույգն ունեցել է վեց երեխա։
Սոռիլյասը մահացել է 2001 թվականին Մոնտեվիդեոյում։
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
|