Գուստավ Նեբեհեյ գերմ.՝ Gustav Nebehay | |
---|---|
Ծնվել է | հունիսի 26, 1881[1][2] |
Ծննդավայր | Վիեննա, Ավստրո-Հունգարիա |
Մահացել է | սեպտեմբերի 17, 1935[1][2] (54 տարեկան) |
Գերեզման | Հիտցինգեր գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Ավստրո-Հունգարիա և Ավստրիա |
Մասնագիտություն | նկարների վաճառող |
Երեխաներ | Christian M. Nebehay? |
Գուստավ Նեբեհեյ (գերմ.՝ Gustav Nebehay, հունիսի 26, 1881[1][2], Վիեննա, Ավստրո-Հունգարիա - սեպտեմբերի 17, 1935[1][2]), արվեստի ավստրիացի գործարար և արվեստի հովանավոր։
1900 թվականին վիեննացի գրքավաճառ Նեբեհեյը գնում է գերմանական Լայպցիգ քաղաքը, որտեղ միանում է Ս. Գ. Բոերներ ընկերությանը. վերջինս Գերմանիայում արվեստի հնագույն խանութներից էր, որի հաճախորդն էր եղել դեռ Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթեն[3]։ Շուտով համազգային ճանաչում ունեցող այս ընկերությունը դառնում է հին արվեստի ոլորտում համաշխարհային ճանաչում ունեցող ընկերություն[4]։ Նեբեհեյի հաճախորդների մեջ էին այնպիսի հայտնի անհատականություններ, ինչպիսին էր, օրինակ, ավստրիացի գրող Ստեֆան Ցվայգը[5]։ Հետագա տարիների ընթացքում զարգացնելով իր գործը` նա դառնում է արվեստի գիտակ, ինչպես նաև` հին վարպետների ձեռքի աշխատանքների առաջատար մասնագետ[4] Nebehay was the first art dealer to produce his catalogues in various printings.[6]:
1908 թվականին ամուսնանում է Կառլ Սոնտագի կրտսեր քրոջ` Մարի Սոնտագի հետ։ Ինը տարի անց, 1971 թվականին, նրանք տեղափոխվում են Նեբեհեյի հայրենի քաղաք, որտեղ նա Բրիստոլ հյուրանոցում բացում է իր սեփական պատկերասրահն ու դառնում գրքավաճառ Վ. Ա. Հեքի գործընկերը Վիեննայում[7]։
Նեբեհեյը գործնական ու ընկերական հարաբերություններ ուներ ժամանակի մի շարք արվեստագետների` Գուստավ Կլիմտի, Էգոն Շիլեի, Ժոզեֆ Հոֆմանի հետ։ Գուստավ Կլիմտն, օրինակ, իր երեք աշխատանքները նվիրել է Նեբեհեյի ընտանիքին[8]։ Նեբեհեյին է վստահվել վաճառել Կլիմտի և Շիլեի թողած գեղարվեստական ժառանգությունը[7][9]։ Ավելին, նա է կազմակերպել Շիլեի աշխատանքների առաջին հետահայաց ցուցադրությունը[10] և Կլիմտի աշխատանքների ցուցադրությունը Ստոկլետ Ֆրիեզում[11]։
Կլիմտի թաղման արարողության լուսանկարիչը պատկերել է Նեբեհեյին Կլիմտի մուսա Էմիլի Ֆլյոգեի, Վիեննայի արվեստանոցների ճարտարապետ և հիմնադիր անդամ Ջոզեֆ Հոֆմանի, գրող և սալոնների անդամ Բերտա Ցուկերքանդլի, նկարիչ Լյուդվիգ Հենրիխ Յունգնիկելի և քաղաքական գործիչ Հուլիուս Թանդլերի հետ[12]։
Նեբեհեյն աջակցել ու ֆինանսավորել է մի շարք ավստրիացի արվեստագետների։ 1971 թվականին, օրինակ, Էգոն Շիլեն իր նամակում գրել է իր կնոջ եղբորը. «Ես գտել եմ մեկին, որը շատ է հետարքրքված ինձնով»[13]։ Նեբեհեյը նաև տպագրել է Շիլեի ու Կլիմտի առաջին նկարների կատալոգները[14]։
Երբ Շիլեն ցուցահանդես է այցելել Կլագենֆուրտում, Կարինթիա նահանգում, նա շատ է ոգևորվել Հերբերտ Բյոկլի դիմանկարներից մեկով և հետագայում երիտասարդ արվեստագետին ներկայացրել է Նեբեհեյին։ Արդյունքում Նեբեհեյը դարձել է Բյոկլի հովանավորը[15]։ Ի թիվս այլ բաների, նա ֆինանսավորել է արվեստագետի ճանապարհորդությունները դեպի Փարիզ, Բեռլին և Սիցիլիա[16][17][18]։
1935 թվականին Նեբեհեյի մահից հետո նրա ավագ որդին` Քրիստիան Մ. Նեբեհեյը, շարունակել է հոր աշխատանքը։ 1945 թվականին նա հիմնել է իր սեփական գրախանութը, որը գոյություն ունի մինչև օրս[7]