Գուստավ Ռոլեն-Ժեկմեն

Գուստավ Ռոլեն-Ժեկմեն
Դիմանկար
Ծնվել էհունվարի 31, 1835(1835-01-31)[1][2]
ԾննդավայրԳենտ, Բելգիա
Մահացել էհունվարի 9, 1902(1902-01-09) (66 տարեկան)
Մահվան վայրԲրյուսել, Բելգիա[3]
Քաղաքացիություն Բելգիա
Մայրենի լեզուֆրանսերեն
ԿրթությունԳենտի համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ, դիվանագետ և իրավաբան
Ծնողներհայր՝ Hippolyte Rolin?
Զբաղեցրած պաշտոններԲելգիայի Ներկայացուցիչների պալատի անդամ, President of the Institut de Droit International?, President of the Institut de Droit International?, President of the Institut de Droit International?, President of the Institut de Droit International?, Secretary-General of the Institut de Droit International? և Secretary-General of the Institut de Droit International?
Պարգևներ և
մրցանակներ
Order of Saint Anna, 2nd class with crown and swords Grand Cross of the Order of the White Elephant Երկաթյա թագի շքանշան Նիդեռլանդական առյուծի շքանշանի Մեծ խաչի ասպետ Պատվո լեգեոնի շքանշանի մեծ սրահ Ծագող արևի 1-ին աստիճանի շքանշան Լեոպոլդ I-ի շքանշանի ասպետ և Grand Cross of the Order of the Immaculate Conception of Vila Viçosa
ԱնդամությունՄիջազգային իրավունքի ինստիտուտ[4], Կոստանդնուպոլսի հելլենիստական բանասիրության միություն, Բելգիայի գիտությունների, գրականության և կերպարվեստի թագավորական ակադեմիա և Միջազգային իրավունքի ինստիտուտ
ԵրեխաներÉdouard Rolin-Jacquemyns?
 Gustave Rolin-Jaequemyns Վիքիպահեստում

Գուստավ Ռոլեն-Ժեկմեն (ֆր.՝ Gustave Rolin-Jaequemyns, [հունվարի 31, 1835(1835-01-31)[1][2], Գենտ, Բելգիա - հունվարի 9, 1902(1902-01-09), Բրյուսել, Բելգիա[3]), բելգիացի իրավաբան, դիվանագետ, ներքին գործերի նախարար (1878–1884 թթ.) որպես Բելգիայի լիբերալ կուսակցության անդամ։ Շվեյցարացի փաստաբան Գուստավ Մոյնիերի հետ Բելգիայում հիմնադրել է Նոբելյան մրցանակի արժանացած Միջազգային իրավունքի ինստիտուտը (Institut de Droit International) և դարձել կառույցի առաջին պատվավոր նախագահը։

Եղել է Թայլանդի թագավոր Ռամա V Չուլալունգկորնի խորհրդատուն և մեծ դեր է ունեցել երկրում կատարված առանցքային բարեփոխումների գործում, ստացել է «Չո փհյա»-ի տիտղոս, ինչն օտարերկրացուն տրվող բարձրագույն թագավորական պարգևն է։

Հայկական հարցին վերաբերող մի շարք հոդվածների հեղինակ է (տպագրվել են 1886–1889 թվականներին)։ Հատուկ հետաքրքրություն է ներկայացնում Ռոլեն-Ժեկմենի «Հայաստան. հայերը և դաձնագրերը» (1891 թ.) աշխատությունը (տպագրված նաև «Հայերի դրությունը Թուրքիայում մինչև 1895 թվականի տերությունների միջամտությունը» (1896 թ., ռուսերեն) ժողովածուում)։ Հեղինակը վերլուծել է 1878 թվականի Բեռլինի վեհաժողովից հետո ընկած ժամանակաշրջանում Հայաստանի իրավիճակը՝ սերտորեն կապելով այն եվրոպական երկրների քաղաքականության հետ։ Նշել է, որ հայկական հարցը միջազգային իրավունքի ասպարեզ է մտել «ոչ թե դիվանագիտության հմայքի պատճառով, այլ որպես տրամաբանական հետևանք նախորդ ակտերի և փաստերի»։

Արևմտյան Հայաստանում բարենորոգումների անցկացման անհրաժեշտության կապակցությամբ գրել է, որ «եթե այդ պահանջը չկատարվի, և այդ շատ ընդունակ ժողովուրդը, որն ունի ազգային գիտակցություն և որի իրավունքները հանդիսավորությամբ ճանաչվեցին, առաջվա նման կմնա ճնշված, եթե թուրքական կառավարութունը չցանկանա կամ չկարողանա կատարել իր խոստումները, իսկ Եվրոպան մոռանա նրան հիշեցնել այդ մասին, ապա հայկական հարցի հետ առաջին իսկ պատեհ առիթով կկատարվի այն, ինչ կատարվեց ռումինական, սերբական, բուլղարական և ռումելիական հարցերի հետ»։ Ռոլեն-Ժեկմենը նշել է, որ այդ պահանջը չի կատարվել Բեռլինի վեհաժողովից հետո Էլ՝ տերությունների՝ հատկապես Անգլիայի և Ռուսաստանի սուր հակամարտության պատճառով։

  • Des partis et de leur situation actuelle en Belgique. Brussels 1864
  • De la réforme électorale. Brussels 1865
  • Note sur la théorie du droit d'intervention. In։ Revue de Droit Internationale et de Législation Comparée. 8/1876, S. 673-682
  • L'Arménie, les Arméniens et les traités. In։ Revue de Droit Internationale et de Législation Comparée. 19/1887, S. 284-325 und 21/1889, S. 291-353;
  • Armenia, the Armenians and the Treaties., John Heywood London 1891, (անգլերեն հրատարակում)
  • Mémoire sur quelques questions se rapportant aux relations entre le Siam et la France sous les traités existents. Co-operative Printing Society Limited, London 1896

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գուստավ Ռոլեն-Ժեկմեն» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։