Գուրամ Քութաթելաձե վրաց.՝ გურამ ქუთათელაძე | |
---|---|
Ծնվել է | մարտի 29, 1924 |
Ծննդավայր | Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Վախճանվել է | նոյեմբերի 29, 1979 (55 տարեկան) |
Մահվան վայր | Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Մոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարան և Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիա |
Մասնագիտություն | նկարիչ |
Հայր | Ապոլոն Քութաթելաձե |
Գուրամ Քութաթելաձե (վրաց.՝ გურამ (ხიტა) ქუთათელაძე), մարտի 29, 1924, Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - նոյեմբերի 29, 1979, Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային, վրացի գեղանկարիչ, ԽՍՀՄ նկարիչների միության անդամ, Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության վաստակավոր նկարիչ[1][2], Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Շոթա Ռուսթավելիի անվան պետական մրցանակի դափնեկիր:
Գուրամը ծնվել է Թիֆլիսում` նկարիչ` Ապոլոն Քութաթելաձեի և բժիշկ` Վերա Մեգրելաձեի ընտանիքում:
Նրա ավագ եղբայրը` Տարիելը (1921 - ), հետագայում դարձել է Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիայի ճարտարապետ և դասախոս։
Միջնակարգ դպրոցը ավարտելուց հետո ընդունվել է Մոսկվայի գեղարվեստական ինստիտուտ, որտեղ 1940-1942 թվականներին գեղանկարչություն է սովորել:
1942-1946 թվականներին սովորել է Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիայում` Դավիթ Կակաբաձեի արվեստանոցում:
1946 թվականին նա վերադարձել է Մոսկվայի գեղարվեստական ինստիտուտ, որտեղ իր դասախոսը եղել է Ալեքսանդր Օսմյորկինը, որը 1914 թվականից մասնակցել է «Բուբնովի վալետ» ցուցահանդեսներին` մոսկովյան գեղանկարիչների մի խումբ, որոնց անվանել են «ռուս սեզանիստներ»։
Գուրամ Քութաթելաձեի ստեղծագործության հիմնական թեման եղել է Վրաստանի տարվա տարբեր եղանակների բնանկարները, բայց աշունը միշտ մնացել է նրա սիրված թեման[3]:
Գեղանկարչի ստեղծագործության մեջ նշանակալի տեղ է զբաղեցրել ծաղկամանը` ծաղիկներով, ափսեն` մրգերով նատյուրմորտը:
Վերջինը նկարչի ստեղծագործության մեջ դարձել են Փիրոսմանիի շարքի նկարները, որոնք նախորդ աշխատանքներից տարբերվում են ոչ միայն սյուժեով, այլև գունային հաջորդաշարքով:
Նրա աշակերտուհիներից մեկը` հատուկ ձեռագրով տաղանդավոր նկարչուհի` Դարիկո Բերիձեն է[4]:
ինչպես նաև մասնավոր հավաքածուներում:
{{cite web}}
: Unknown parameter |deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
{{cite web}}
: Unknown parameter |deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
{{cite web}}
: Unknown parameter |deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
{{cite web}}
: Unknown parameter |deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
{{cite web}}
: Unknown parameter |deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
|