Գվինեթ Ջոնս անգլ.՝ Gwyneth Jones | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 7, 1936[1][2][3][…] (88 տարեկան) |
Ծննդավայր | Pontypool, Տորվայն |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Երաժշտության թագավորական քոլեջ և Չիկիի երաժշտական ակադեմիա |
Մասնագիտություն | օպերային երգչուհի |
Պարգևներ և մրցանակներ | |
![]() |
Գվինեթ Ջոնս (անգլ.՝ Gwyneth Jones,նոյեմբերի 7, 1936[1][2][3][…], Pontypool, Տորվայն), բրիտանացի օպերային երգչուհի, որը հայտնի է Վագներյան դերակատարումներով։ Վագներյան բրիտանական ընկերության նախագահն է, 1986 թվականից հանդիսանում է Բրիտանական կայսրության շքանշանի կին կոմանդոր։
Ծնվել է 1936 թվականին Ուելսի Պոնտիպուլ քաղաքում և հասակ առնելով երաժշտական ընտանիքում՝ մանկուց սիրել է երգել[4]։ Երաժշտական կրթությունն ստացել է Լոնդոնի Արքայական երաժշտական քոլեջում, որից հետո ուսումը շարունակել է Սիենա քաղաքի Կիջի երաժշտական ակադեմիայում, ինչպես նաև Ժնևում՝ Մարիա Կարպիի մոտ[5]։ Դեբյուտը կայացել է Ցյուրիխում 1962 թվականին Քրիստոֆ Վիլիբալդ Գլյուկի «Օրփեոս և Էվրիդիկե» օպերայում՝ որպես մեցցո-սոպրանո[6]. Հաջորդ տարի որպես սոպրանո Վերդիի համանուն օպերայում հանդես է եկել լեդի Մակբեթի դերում[4]։
1963 թվականից ելույթներ է ունեցել Կովենտ գարդեն արքունական թատրոնում։ 1960-ական թվականներին հանդես է եկել նաև Վիեննայի, Հռոմի, Մյունխենի, Միլանի, Սան Ֆրանցիսկոյի, Չիկագոյի և Նյու Յորքի օպերային թատրոններում[6]։ Աստիճանաբար սկսել է մասնագիտանալ գերմաներեն օպերաներում, այդ թվում՝ Բեթհովենի, Շտրաուսի, ու մասնավորապես՝ Վագների ստեղծագործություններում։ 1960 — 1970-ական թվականներին կանոնավոր մասնակցել է Բայրոյթյան փառատոններին[4]։ 1972 թվականից հանդես է եկել Մետրոպոլիտեն օպերայում[5]։
Գվինեթ Ջոնսի երգացանկն ընդգրկուն է[5]։ Նա շարունակում է ելույթներ ունենալ, հիմնականում մեցցո-սոպրանոյի դերակատարումներով[4]։ Երգչուհու բազմաթիվ պարգևների թվում են նաև Բրիտանական կայսրության շքանշանը (1986 թվականից ի վեր) և «Գերմանիայի Դաշնային Հանրապետությանը մատուցված ծառայությունների համար» շքանշանը։ Հանդիսանում է Վագներյան բրիտանական ընկերության նախագահը[4]։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գվինեթ Ջոնս (երգչուհի)» հոդվածին։ |
|