Գրական քննադատների ազգային մրցանակ | |
---|---|
Տեսակ | մրցանակների խումբ |
Ենթատեսակ | գրական պարգև |
Երկիր | ԱՄՆ |
Հիմնադրվել է | 1975 |
Պարգևադրող | National Book Critics Circle? |
Կայք | bookcritics.org/awards(անգլ.) |
Գրական քննադատների ազգային մրցանակ, ամերիկական գրական մրցանակ, որը անցկացվում է National Book Critics Circle-ի (NBCC) կողմից՝ օժանդակելու համար անգլերենով հրատարակված լավագույն գրքերն ու գրախոսությունները[1]։ NBCC առաջին մրցանակաբաշխությունը անցկացվել է 1976 թվականի հունվարի 16-ին[2]։
Մրցանակաբշխության ընթացքում տրվում է վեց մրցանակ՝ տարբեր անվանակարգերում՝ գեղարվեստական գրականություն, ոչ գեղարվեստական գրականություն, պոեզիա, ինքնակենսագրություն, կենսագրություն և քննադատություն։ 2014 թվականից սկսած NBCC-ն տալիս է նաև հատուկ «առաջին գիրք» մրցանակը բոլոր վեց անվանակարգերի համար, որը կոչվում է John Leonard Award՝ ի պատիվ գրականագետ և NBCC-ի հիմադիր Ջոն Լեոնարդի, որը մահացել է 2008 թվականին[3]։
Մրցանակաբաշխությանը չեն կարող ներկայացվել նախկինում անգլերենով հրատարակված գրքերը, օրինակ՝ վերաթողարկված և թղթե տպագրությամբ հրատարակումները, նաև խոհարարական, ինքնազարգացման գրականության, տեղեկատու, պատկերազարդ կամ մանկական գրերը, սակայն կարելի է ներկայացնել թարգմանական գրականություն, կարճ պատմություններ և էսսեներ, ինքնահրատարակված գրքեր և անվանակարգերին համապատասխանող գրքեր[4]։
Հաղթողներին ընտրում են NBCC-ի 24 տնօրեննեը[5][6]։
Մրցանակաբաշխությունը կայանում է ամեն տարի մարտին[7]։