Գրանթ ավագ դպրոց անգլ.՝ Grant High School | |
---|---|
![]() | |
![]() | |
Տեսակ | ավագ դպրոց և պետական դպրոց |
Հիմնադրված է | 1959 |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Լոս Անջելես |
Հասցե | ԱՄՆ, Կալիֆորնիա, Լոս Անջելես, 13000 Օքնարդ փողոց, Լոս Անջելեսի միացյալ դպրոցական շրջան |
Կայք | granths.org(անգլ.) |
Լոս Անջելեսի Գրանթ ավագ դպրոց, (անգլ.՝ Ulysses S. Grant High School), միջնակարգ դպրոց ԱՄՆ Կալիֆորնիայի նահանգի Լոս Անջելես քաղաքի Վալի Գլեն շրջանում, Լոս Անջելես Վալի Կոլեջի հարևանությամբ։
Դպրոցը հիմնադրվել է 1959 թվականին։ Այն Լոս Անջելեսի միացյալ դպրոցական շրջանի 2-րդ շրջանի մաս է կազմում։ Դպրոցն սպասարկում է մի քանի շրջաններ, այդ թվում Վելի Գլեն, Շերման Օքսի մեծ մասը, Վան Նույսի և Հյուսիսային Հոլիվուդի որոշ հատվածներ[1]։
Դպրոցի թալիսմանը ուլանն է (լանսեր), դպրոցի գույներն են դարչնագույն, նարնջագույն, սպիտակ, նշանաբանն է. «Այն, ինչ պետք է դառնանք, այժմ կերտում ենք»։
Դպրոցի թերթը կոչվում է Ուլիսես՝ ի պատիվ ԱՄՆ 18-րդ նախագահ Ուլիսես Սիմփսոն Գրանթի։ Դպրոցն ունի ավանդույթ. յուրաքանչյուր ապրիլի 1-ի թողարկվում է երգիծական համար, որը կոչվում է "Oddity": Այն ներկայացնում է ծիծաղելի, նաև անհարգալից հոդվածներ, ինչպիսիք են նախորդ համարներում տպագրված՝ ավարտական քննությունները չեղյալ են համարվել, դպրոցը փակվում է, առնետները վխտում են սրճարանում և այլն։
Դպրոցի տարեգիրքը կոչվում է "Shield" (վահան)[2]։