Գրեգ Հեմ | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 27, 1953 Մելբուռն, Ավստրալիա |
Երկիր | Ավստրալիա |
Մահացել է | ապրիլի 19, 2012 (58 տարեկան) Carlton North |
Ժանրեր | նոր ալիք |
Մասնագիտություն | կիթառահար, սաքսոֆոնահար, կոմպոզիտոր և դաշնակահար |
Գործիքներ | սաքսոֆոն, Ֆլեյտա և դաշնամուր |
Կրթություն | Camberwell High School? |
Անդամակցություն | Men at Work? |
Գրեգ Հեմ (անգլ.՝ Greg Ham, սեպտեմբերի 27, 1953, Մելբուռն, Ավստրալիա - ապրիլի 19, 2012, Carlton North), ավստրալացի երաժիշտ, երգերի հեղինակ, ավստրալական Men at Work ռոք խմբի սաքսոֆոնահար և ֆլեյտահար։
Գրեգ Հեմը ծնվել է 1953 թվականի սեպտեմբերի 27-ին Մելբուրնում։ Դպրոցական տարիներին հետաքրքրություն է ցուցաբերել թատրոնի նկատմամբ և մասնակցել մի քանի բեմադրությունների[1][2]։
1972 թվականին ծանոթացել է Քոլին Հեյի հետ, որը հետագայում դարձել է Men at Work խմբի առաջատար երաժիշտը[3]։ Հեմից և Հեյից բացի, խմբի առաջատր երաժիշտներ են համարվել նաև Ռոն Սթրայքերթը և Ջերի Սփայսերտը։
Men at Work խումբը ձայնագրել է երեք ստուդիական ալբոմ՝ «Business assual» (1981), «Cargo» (1983), «Two Hearts» (1985): Խմբի ամենահայտնի երգը եղել է «Down Under»-ը, որը համարվում է Ավստրալիայի ոչ պաշտոնական օրհներգը։ Այդ ստեղծագործությունում Հեմը նվագել է ֆլեյտա։ 2010 թվականին Ավստրալիայի դատարանը վճռել է, որ «Down Under»-ի մեղեդին պատճենված է «Kookaburra Sits In The Old Gum Tree» հին երգից։
Հեմը մահացած է հայտնաբերվել 2012 թվականի ապրիլի 19-ին Մելբուրնի Քարլթոն Նորթ քաղաքում գտնվող իր տանը։ Մի շարք թերթեր նշել են, որ պատճառը սրտի կաթվածն է։ Վարկածներ են եղել, որ Հեմը երկար ժամանակ պայքարել է հերոինից կախվածության դեմ։ Հայտնի է եղել որ նա Men At Work-ի անդամների դեմ հեղինակային իրավունքի վերաբերյալ հայցի պատճառով ընկճել է և տառապել է դատարանի նման որոշումից[4][5][6]։
|