Գրեգ Քլարկ | |
Կուսակցություն՝ | Մեծ Բրիտանիայի պահպանողական կուսակցություն և Social Democratic Party? |
---|---|
Կրթություն՝ | Մագդալենայի քոլեջ, Լոնդոնի տնտեսության և քաղաքական գիտությունների դպրոց և St Peter's Catholic Voluntary Academy? |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
Ծննդյան օր | օգոստոսի 28, 1967 (57 տարեկան) |
Ծննդավայր | Միդլսբրո, Միդլսբրո |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Կայք՝ | gregclark.org |
Գրեգ Քլարկ (անգլ.՝ Greg Clark, օգոստոսի 28, 1967, Միդլսբրո, Միդլսբրո), բրիտանացի քաղաքական գործիչ, Դևիդ Քեմերոնի երկրորդ կաբինետի անդամ։ Թերեզա Մեյի առաջին և երկրորդ կաբինետներում բիզնեսի, էներգետիկայի և արդյունաբերական ռազմավարության նախարար (2016-2019)։
Ծնվել է 1967 թվականին Միդլսբրո քաղաքում, կաթնագործի և Sainsbury's առևտրային ցանցի ծառայող որդի է։ Ավարտել է Միդլսբրո արվարձանի Սաութ Բենքի Սուրբ Պետրոս կաթոլիկ դպրոցը, 1986 թվականին ստացել է Քեմբրիջի համալսարանի Մագդալենյան քոլեջի տնտեսագիտության աստիճանը, որտեղ ընդգրկված էր Սոցիալ-դեմոկրատական կուսակցության ուսանողական կազմակերպությունում, 1988 թվականին անդամակցել է Պահպանողական կուսակցությանը, 1989 թվականին փիլիսոփայական գիտությունների դոկտորի աստիճանով ավարտել է Լոնդոնի տնտեսագիտության և քաղաքական գիտությունների դպրոցը[1][2]։
1991-1994 թվականներին աշխատել է Boston Consulting Group-ում, 1996 թվականին դասավանդել է Լոնդոնի տնտեսագիտության դպրոցում։ 1996-1997 թվականներին եղել է առևտրի և արդյունաբերության նախարարի խորհրդական, միաժամանակ 1997-2001 թվականներին եղել է BBC-ում առևտրային քաղաքականության վերահսկող, 2001-2005 թվականներին Պահպանողական կուսակցության քաղաքական տնօրեն, 2002-2003 թվականներին Վեստմինստերի քաղաքային խորհրդի անդամ։ 2005 թվականի խորհրդարանական ընտրություններում առաջադրվել է Պահպանողական կուսակցության թեկնածու և հաղթել է Տանբրիջ Ուելսի շրջանում[3]։
2008 թվականի հոկտեմբերի 6-ին Դևիդ Քեմերոնը Քլարկին նշանակել է էներգետիկայի և կլիմայի փոփոխության հակազդման ստվերային նախարար[4]։
2010 թվականի խորհրդարանական ընտրություններում Քլարկը հաստատել է իր մանդատը Տանբրիջ Ուելսի շրջանում՝ ստանալով ընտրողների 56,2 տոկոսի աջակցությունը[5]։
2010 թվականի մայիսի 13-ին համայնքների և տեղական ինքնակառավարման նախարարությունում ստացել է կրտսեր նախարարի պաշտոն (առանց Դևվիդ Քեմերոնի կաբինետի նիստերին մասնակցելու իրավունքի)[6], 2012 թվականի սեպտեմբերին դարձել է Գանձապետարանի ֆինանսական քարտուղար[7]։ 2013 թվականին դարձել է քաղաքների հարցերով կրտսեր նախարար, 2014 թվականի հուլիսի 15-ին նշանակվել է համալսարանների, գիտության և քաղաքների կրտսեր նախարար[8]։
2015 թվականին կրկին հաղթել է իր նախկին շրջանում՝ 58,7% ձայներով լեյբորիստ Քևին Քերիգանի (Kevin Kerrigan) 14,2%-ի դիմաց[9]։
2015 թվականի մայիսի 11-ին Դևվիդ Քեմերոնի երկրորդ աշխատասենյակում նշանակվել է համայնքների և տեղական ինքնակառավարման նախարար[10]։
2016 թվականի հուլիսի 13-ին Դևիդ Քեմերոնը պաշտոնաթող է եղել վարչապետի պաշտոնից՝ Եվրամիությանը Մեծ Բրիտանիայի անդամակցության շուրջ հանրաքվեի արդյունքների կապակցությամբ, որտեղ ընտրողները քվեարկել են ԵՄ-ից երկրի դուրս գալու օգտին։ Քեմերոնի իրավահաջորդը դարձել է ներքին գործերի նախարար Թերեզա Մեյը, իսկ Գրեգ Քլարկը նրա աշխատասենյակում նշանակվել է բիզնեսի, էներգետիկայի և արդյունաբերական ռազմավարության նախարար[10]։
1999 թվականին Քլարքը ամուսնացել է Հելեն անունով իր ընտրյալի հետ, արարողությունը տեղի է ունեցել Սոհո քաղաքում անօթևան կանանց համար բարեգործական ապաստարանի շենքում, որի հոգաբարձուներից մեկը նա էր[1]։ Իր հարցազրույցում Քլարկը իր սիրելի զբաղմունքն էր համարում Ռոյալ Տանբրիջ Ուելս քաղաքում իր կնոջ և երեք երեխաների հետ հեծանիվով զբոսնելը, որտեղ ապրում է ընտանիքը[11]։
{{cite web}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրեգ Քլարկ» հոդվածին։ |
|