Գրեգորիո Կոմպանկ | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 23, 1934 |
Ծննդավայր | Բուենոս Այրես, Արգենտինա կամ Loma Verde, General Paz, General Paz Partido, Բուենոս Այրես, Արգենտինա[1] |
Մահացել է | հունիսի 14, 2024[2] (89 տարեկան) |
Մահվան վայր | Բուենոս Այրես, Արգենտինա |
Քաղաքացիություն | Արգենտինա |
Կրթություն | La Salle College (Buenos Aires)? |
Մասնագիտություն | գործարար |
Երեխաներ | Luís Pérez Companc? |
Գրեգորիո Պերես Կոմպանկ (իսպ.՝ Gregorio Pérez Compancօգոստոսի 23, 1934, Բուենոս Այրես, Արգենտինա և Loma Verde, General Paz, General Paz Partido, Բուենոս Այրես, Արգենտինա[1] - հունիսի 14, 2024[2], Բուենոս Այրես, Արգենտինա), արգենտինացի գործարար, արդյունաբերող, միլիարդատեր և բարերար։ Առավել հայտնի է «Գոյո»[3] և «Կարդինալ»[4] մականվամբ։
Գրեգորիո Կոմպանկը ծնվել է 1934 թվականին, Բենիտո Բասանի և Խուանա Էմիլիանա Լոպեսի ընտանիքում։ 1945 թվականին նրան որդեգրել է Մարգարիտ Կոմպանկե դե Պերես Ակունյան։ Գրեգորիո Կոմպանկը ընդունվել Լա Սալլե քոլեջի նախապատրաստական դպրոցը սակայն այն կիսատ է թողել։ Նրա որդեգրած հայրը 1946 թվականին հիմնադրել է «Petrolera Perez Companc» նավթային ընկերությունը, որն ավելի է ընդլանվել Կառլոս Մենեմի նախագահության օրոք։ Մասնավորեցումների ժամանակաշրջանում ընկերությունը գնել է YPF-ի ակտիվների մի մասը։
Ընկերության շնորհիվ Գրեգորիոն հետագայում վաստակել է իր հարստությունը։ 1997 թվականին 600 միլիոն դոլարով վաճառել է իր բաժնետոմսերը իսպանական «Banco Santander» բանկին։ 1999 թվականին 400 միլիոն դոլարով գնել է «Molinos Río de la Plata» ընկերության բաժնետոմսերի 60%-ը։ 2002 թվականին Գրեգորիո Կոմպանկը իր «Perez Companc» նավթային ընկերությունը 1 միլիարդ դոլարով վաճառել է Բրազիլական «Petrobras» ընկերությանը։
2009 թվականին Գրեգորիոն դադարեցրել է բիզնեսում իր ակտիվ մասնակցությունը և «Molinos Río de la Plata»-ի իր բաժնետոմսերի 75%-ը նվիրել է յոթ երեխաների։
Հետագայում նա զբաղվել է բարեգործությամբ։ 2016 թվականի նրա կարողությունը գնահատվել է 1,53 միլիարդ ԱՄՆ դոլար։
Գրեգորիո Պերես Կոմպանկը որպես կաթոլիկ հավատացյալ անդամակցում է Օփուս Դեի կաթոլիկ կազմակերպությանը։