Գրեգուար Ասլան | |
---|---|
Դրվագ «Այս մարդը վտանգավոր է» ֆիլմից (1953) | |
Ծնվել է | մարտի 28, 1908[1][2][3][…] |
Ծննդավայր | Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն[4][5] |
Մահացել է | հունվարի 8, 1982[1][2][3] (73 տարեկան) |
Մահվան վայր | Breage, Քորնուոլ, Քորնվոլ, Հարավարևմտյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն[1] |
Գերեզման | Neuilly-sur-Seine New Communal Cemetery[6] |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | դերասան և entertainer |
Ակտիվ շրջան | 1935-1982 |
Ամուսին(ներ) | Դենիս Նոել (1948-1955), (ամուսնալուծված) |
Գրեգուար Ասլան (Գրիգոր Գալուստի Ասլանյան, ֆր.՝ Grégoire Aslan, մարտի 28, 1908[1][2][3][…], Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն[4][5] - հունվարի 8, 1982[1][2][3], Breage, Քորնուոլ, Քորնվոլ, Հարավարևմտյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն[1]), հայազգի դերասան։
Գործունեությունն սկսել է Ֆրանսիայում՝ որպես էստրադայի երգիչ։ Առաջին անգամ նկարահանվել է 1938 թվականին «Խարույկ» ֆիլմում։ Բրիտանական, ամերիկյան ֆիլմերում խաղացել է կարևոր դերեր՝ մարմնավորելով օտարերկրացիների կերպարներ՝ ռուսների, ֆրանսիացիների, իտալացիների, գերմանացիների, ալբանացիների, միջին արևելքցիների։ Նկարահանվել է «Զբաղվիր Ամելիայով», «Կարմիր պանդոկ», «Օազիս», «Գլորիա», «Այս մարդը վտանգավոր է» և այլ ֆիլմերում, խաղացել է ներկայացումներում։ Ասլանի առավել հայտնի դերերից են «Ջո Մակբեթում» գանգստեր Դուկայի կերպարը, (1955), «Թագավորների թագավորը» (1961) (Հերովդես), «Կլեոպատրա» (1963) (Պորֆինոս)։
1961 թվականին «Ժամը 4-ի սատանան» ֆիլմում Ֆրենկ Սինատրայի և Սփենսեր Թրեյսիի հետ մարմնավորել է Մարսելի կերպարը, մի հանցագործ, ով զղջում է իր արարքների համար և փրկում է բնակիչների կյանքը հրաբխային ժայթքման ժամանակ։
Նկարահանվել է շուրջ 110 ֆիլմերում և խաղացել տարբեր հեռուստատեսային դերեր[7][8]։
Մահացել է սրտի կաթվածից։
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 563)։ |