Գրեթա Գյունթ անգլ.՝ Greta Gynt | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 15, 1916 |
Ծննդավայր | Քրիստիանիա, Նորվեգիա |
Մահացել է | ապրիլի 2, 2000[1] (83 տարեկան) |
Մահվան վայր | Լոնդոն, Միացյալ Թագավորություն |
Քաղաքացիություն | Նորվեգիա |
Մասնագիտություն | դերասանուհի, երգչուհի և պարուհի |
Գրեթա Գյունթ (անգլ.՝ Greta Gynt, նոյեմբերի 15, 1916, Քրիստիանիա, Նորվեգիա - ապրիլի 2, 2000[1], Լոնդոն, Միացյալ Թագավորություն), բրիտանացի կինոդերասանուհի, պարուհի և նորվեգական ծագմամբ երգչուհի։
Մարգրետե Վոկսհոլ (դերասանուհու իրական անունը) ծնվել է 1916 թվականի նոյեմբերի 15–ին Օսլոյում։ Մայրը՝ Քրիստեն Վոկսհոլտը, աշխատել է որպես հագուստի նկարչուհի։ Մանուկ հասակում, Մարգրետեն ծնողների հետ տեղափոխվել է Մեծ Բրիտանիա և հինգ տարեկանից սկսել է զբաղվել պարով։ Շուտով նրա ընտանիքը վերադարձել է Նորվեգիա, և Մարգրետեն 12 տարեկանից սկսել է ելույթ ունենալ կաբարե-ռևյուում Chat Noir[no]։ 1934 թվականին առաջին անգամ հայտնվել է էկրաններին, Sången till henne շվեդական ֆիլմում։ Այդ հաջողությունից հետո 19 տարեկան աղջնակը նորից տեղափոխվել է Մեծ Բրիտանիա։ Այնտեղ նա, իր գործակալի՝ Քրիստոֆեր Մեննայի խորհրդով, ով դարձել է իր առաջին ամուսինը, ներկել է իր մուգ մազերը, դարձնելով իր կերպարի մի մասը։ 1930-ական թվականների երկրորդ կեսին, 1940-ականների առաջին կեսին նա խաղացել է բրիտանական աննշան ֆիլմերում, բայց 1940-ական թվականների վերջին սկսել է հայտնվել մեծ բյուջե ունեցող ֆիլմերում։ Ամպլուան՝ գլամուռային համարձակ սեռականորեն ազատ կին է։ Այդ ժամանակ կոնգլոմերատ Rank Organisation, նկատելով հաջողակ դերասանուհուն, փորձել է ներկայացնել նրան որպես «Բրիտանական Ջին Հարլոու», բայց առանձնապես հաջողություն չգրանցեց։ Իր հայտնիության անկման շրջանում, դերասանուհին, ով 1930-ական թվականների սկզբին վերցրել էր Գրեթա Գյունթ կեղծանունը ի պատիվ նորվեգական «Պեր Գյունտ» դասական երաժշտական ստեղծագործության[2], մեկնել է ԱՄՆ մասնագիտական երջանկություն գտնելու նպատակով, բայց շուտով վերադարձել է Բրիտանիա «3 զինվոր» ֆիլմի անհաջողությունից հետո։ 1950–ական թվականների վերջին դերասանուհու կարիերան ավարտվել է[3]։
Դերասանուհին 4 ամուսին է ունեցել՝
Գրեթա Գյութը մահացել է 2000 թվականի ապրիլի 2-ին։
29 տարիների ընթացքում (1934—1963)Գրեթա Գյութը նկարահանվել է 60 ֆիլմերում և սերիալներում։
|