Գրեմմի լավագույն ռոք ալբոմի համար | |
---|---|
Տեսակ | պարգևի աստիճան և Գրեմմի |
Ենթատեսակ | award for best album (genre)? |
Մասն է | list of Grammy Award categories? |
Երկիր | ![]() |
Հիմնադրվել է | 1995 |
Պարգևադրող | Ձայնագրման ակադեմիա |
Կայք | grammy.com(անգլ.) |
«Գրեմմի» մրցանակ լավագույն ռոք ալբոմի համար (անգլ.՝ Grammy Award for Best Rock Album), տրվում է ամենամյա մրցանակաբախության ժամանակ ԱՄՆ-ում` 1995 թվականից։ Ժամանակակից ռոք երաժշտության ամենահեղինակավոր մրցանակներից մեկը, որը հանդիսանում է մրցանակաբաշխության մոտավորապես 100 այլ անվանակարգերից մեկը[1]։ Մրցանակը ամեն տարի շնորհվում է Ձայնագրման ակադեմիայի կողմից «գեղարվեստական նվաճումների, տեխնիկական վարպետության և ձայնագրման ոլորտում նշանակալից ներդրման համար՝ բացառությամբ վաճառքները և չարթերում դիրքերը»[2]։
Առաջին անգամ «Լավագույն ռոք ալբոմ» մրցանակը տրվել է 1995 թվականին անգլիական The Rolling Stones խմբին։ Այդ ժամանակից ի վեր անվանակարգի անվանումը և նկարագրությունը չեն փոխվել։ Մրցանակը տրվում է այն արտիստներին, «որոնց ալբոմները պարունակում են վերջերս ձայնագրված վոկալային կամ գործիքային ռոք, հարդ ռոք կամ մետալ երգերի առնվազն 51%-ը»[3]։
Foo Fighters խումբը համարվում է ռեկորդակիր այս անվանակարգում հաղթած մրցանակների քանակով (4 հաղթանակ)։ Երկուական մրցանակներ ունեն Շերիլ Քրոուն, ինչպես նաև Green Day և U2 խմբերը։ Նիլ Յանգը այս անվանակարգում 6 անգամ է առաջադրվել (ռեկորդ), սակայն ոչ մի անգամ չի հաղթել։ Ամերիկյան Dave Matthews Band և Pearl Jam խմբերը երեք անգամ առաջադրվել են, սակայն նույնպես հաղթանակ չեն գրանցել։ Ներքևում ներկայացված է դափնեկիրների ամբողջական ցանկը[4]։
{{cite web}}
: Unknown parameter |мертвий-url=
ignored (օգնություն)