Գրենադայի ազգային թանգարան | |
---|---|
Տեսակ | ազգային թանգարան |
Երկիր | Գրենադա |
Տեղագրություն | Գրենադա |
Հիմնադրվել է | 1976 |
Կայք | grenadamuseum.org |
Գրենադայի ազգային թանգարան, թանգարան Սենտ Ջորջես քաղաքում։ Այն տեղակայված է մի քանի շինություններից կազմված համալիրում, կառույցներից ամենահինը 1704 թվականից սկսած օգտագործվել է որպես ֆրանսիական զորանոց։ Համալիրի մի մասը օգտագործվել է կից գտնվող բանտի կողմից մինչև 1850-ական թվականները, երբ տարածքը վաճառվեց և տեղում կառուցվեց հյուրանոց[1]։ Հյուրանոցը գործեց մինչև 1960-ականների սկիզբ, որից հետո 1976 թվականին Գրենադայի վարչապետ Գեյրիի կառավարությունը համալիրի մի հատվածը նվիրաբերեց հնագիտության և պատմության թանգարան հիմնադրելու համար։ Թանգարանում ներկայացված են Ամերիկայի հնդկացիների պատմությունը, մինչգաղութային շրջանը, եվրոպական հարձակումները, աֆրիկյան ստրկատիրությունը, գաղութային շրջանի ցուցանմուշներ, այդ թվում՝ մի շարք առարկաներ և վաննա, որը հավանաբար պատկանել է Նապոլեոնի առաջին Ժոզեֆին դը Բոհարնեին։
Գրենադայի ազգային թանգարանը տեղակայված է Յանգ և Մոնքթոն փողոցների խաչմերուկում գտնվող կառույցում։ 1704 թվականին այն օգտագործվել է որպես ֆրանսիական զորանոց, այնուհետև դարձել է կղզու առաջին հյուրանոցը[2][3]։ Տարբեր ձեռնարկատերերի պատկանող երկու այլ հյուրանոցներ վերածվում են Սենտ Ջորջեսում աշխատող առևտրականների պահեստների։ Թանգարանը հիմնադրվել է 1976 թվականին անհատների օժանդակությամբ, ովքեր կազմում են երկրի պատմական համայնքը[4]։ Համարվում է հնագիտության և պատմության թանգարան[5]։ Հանրապետության բանկի ներդրումների հաշվին նախատեսվում է զարգացնել և ընդլայնել հնդկացիների մշակույթին և պատմությանը, նաև եվրոպական հարձակումներին առնչվող ցուցասրահները[6]։
Թանգարանի սրահները ընդգրկում են «Ստրկություն», «Առաջին բնակիչներ», «Պլանտացիաների տնտեսություն», «Ձկնային հնագիտություն» և «Վաղ տրանսպորտային միջոցներ և տեխնոլոգիաներ» թեմաները։ Լայնորեն ներկայացված է Գրենադայի ազգային մշակույթը[2]։ Ցուցանմուշները ներառում են նաև Գրենադայի հնդկացի ժողովրդի՝ Սիբոնայների պատմությունը[7]։ Ներկայացված են փաստական ապացույցներ կապված հեղափոխական գործիչ Մորիս Բիշոփի սպանության և ԱՄՆ-ի կողմից Գրանադայի նկատմամբ ռազմական հարձակման հետ[3]։ Մշակութային ցուցանմուշների հետ մեկտեղ կան նաև 1980-ական թվականների քաղաքական իրադարձությունները նկարագրող նյութեր[8]։ Ներկայացված են կերամիկական առարկաներ, տեղի ֆաունայի նմուշներ, առաջին տելեգրաֆյան գիծը, որ դրվել է քաղաքում 1871 թվականին[2]։
Թանգարանում իրականացվում է կրթական ծրագիր «Գրենադայի ազգային թանգարանի հրատարակչություն» անվանումով։ Ծրագրի շրջանակներում այցելուներին ներկայացվում է Կարիբյան կղզու պատմությունը, 1609 թվականին բրիտանական ներկայության և ֆրանսիական օկուպացիայի շրջանները[9]։ Թանգարանում պահվող զանազան հետազոտական գրքերը, քարտեզները հասանելի են ու ևս համարվում են կրթական ռեսուրսներ այցելուների համար[10]։
{{cite web}}
: Text "Britannica" ignored (օգնություն); Text "History, Geography, & Points of Interest" ignored (օգնություն)
{{cite web}}
: Text "NOW Grenada" ignored (օգնություն)
{{cite web}}
: Missing or empty |title=
(օգնություն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրենադայի ազգային թանգարան» հոդվածին։ |
|