Գրիգորիոս Պապաֆլեսաս

Գրիգորիոս Պապաֆլեսա
Γρηγόριος Παπαφλέσσας
Պապաֆլեսան 1824 թվականին
Դրոշ
Դրոշ
Հունաստանի ազգային հերոս, արտաքին գործերի նախարար
 1823
 
Մասնագիտություն՝ քահանա, քաղաքական գործիչ և ռազմական գործիչ
Ազգություն Հույն
Դավանանք Անգլիկան եկեղեցի
Ծննդյան օր 1788(1788)
Ծննդավայր Պոլիանի
Վախճանի օր Մայիսի 25, 1825
Վախճանի վայր Messenia Prefecture, Պելոպոնես, Հունաստան
Քաղաքացիություն  Հունաստան
Հայր Dimitrios G. Phlessas?

Գրիգորիոս Պապաֆլեսաս (հունարեն՝ Γρηγόριος Παπαφλεσσας), նաև Դիկեոս (հունարեն՝ Δικαιος, 1788[1][2], Messenia Prefecture, Պելոպոնես, Հունաստան - մայիսի 20, 1825(1825-05-20), Messenia Prefecture, Պելոպոնես, Հունաստան), Հունաստանի քաղաքական և ռազմական գործիչ, Հունաստանի ազգային հերոս։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Պապաֆիլեսը 1824 թվականին

Պապաֆլեսասը[3] մինչ պատերազմը եղել է հոգևորական՝ արքեմանդրիտ։ Լինելով գաղտնի հեղափոխական «Ֆիլիկի Էթերիա» կոմիտեի անդամ[4], 1821 թվականի հունվարին նա մեկնում է Մորեա՝ հակա-թուրքական հունական ապստամբության պատրաստման առաջադրանքը կատարելու համար[5]։ Հունաստանի ազատագրման Օսմանյան կայսրության դեմ մղվող պատերազմում նա նշանակվում է որպես ապստամբության կառավարիչներից մեկը։ Անձամբ մասնակցել է թուրքերի դեմ մղված մի շարք ճակատամարտերին։

1823 թվականին Ասթրոսում տեղի ունեցած համահունական ազգային ժողովի ընթացքում նա ընտրվում է որպես Հունաստանի արտաքին գործերի նախարար։ Նաև 1824 թվականին նա Կունդուրիոտիսի կառավարության կազմում հանդես է գալիս որպես Հունաստանի ներքին գործերի և ոստիկանության նախարար։ Չնայած նրա պաշտոնին՝ նա շարունակում էր պատերազմների ժամանակ իր կառավարության տակ վերցնել զորքերը։

Կառավարելով փոքր ջոկատով՝ Եգիպտոսի նահանգապետ Իբրահիմ փաշային Մորեայում կանգնեցնելու փորձի ժամանակ Մանյակի-Մեսսեննիի ճակատամարտում նա հերոսաբար զոհվում է։

  • Դիկեոսի անունով կոչվեցին Հունաստանում մի շարք նավեր։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Φωτακος Χ. «Βιογραφια Παπαφλεσσα», Αφηνα, 1868.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Faceted Application of Subject Terminology
  2. Լորդ Բայրոնը և իր ժամանակները
  3. Βασίλειος Σφυρόερας, «Παπαφλέσ(σ)ας», Παγκόσμιο Βιογραφικό Λεξικό, τομ. 8ος, Εκδοτική Αθηνών, Αθήνα 1988, σελ. 162
  4. Ιωάννης Μελετόπουλος, «Η Φιλική Εταιρεία. Αρχείον Παναγιώτου Δημ. Σέκερη», Δελτίον της Ιστορικής και Εθνολογικής Εταιρείας της Ελλάδος, τομ.18 (1967), σελ.286
  5. Αλέξανδρος Δεσποτόπουλος,«Η απόφαση του Ισμαηλίου της 7ης Οκτωβρίου 1820 και οι ενέργειες του Υψηλάντη ως τον Φεβρουάριο του 1821», Ιστορία του Ελληνικού Έθνους, Εκδοτική Αθηνών, τομ.ΙΒ, (1975), σελ.17