Գրիմնիրի խոսքը

Գրիմնիրի խոսքը
Grímnismál
Տեսակքնարապատմողական
Ժանրքնարապատմողական
Բնագիր լեզուհին իսլանդերեն և Old Norse?
ԿերպարներՕդին, Ֆրիգգ և Geirröðr?
 Grímnismál

Գրիմնիրի խոսքը (իսլ.՝ Grímnismál), սկանդինավյան «Ավագ Էդդա» էպոսի հիմնական առասպելական երգերից մեկն է։ Գրիմնիրը Օդինի բազմաթիվ անուններից մեկն է և հին իսլանդերենում նշանակում է դիմակ, սաղավարտ, երբեմն նաև գործածվում է գիշեր իմաստով։ Օդինը, հանդես գալով Գրիմնիր անվամբ, շեշտում է իր քողարկված էությունը։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգի արձակ նախաբանում համառոտ նկարագրվում է գոթերի Գեյրրորդր անունով թագավորի պատմությունը, որի մոտ հյուրընկալվում է իր բազմաիթվ անուններից մեկի տակ թաքնված Օդինը։ Նախաբանում խոսվում է Հրաուդունգր անունով անհայտ մի թագավորի զավակների մասին։ Բախումը ծագում է այնտեղ, երբ եղբայրներից մեկը մյուսին կործանելու միտումով քշում է դեպի բաց ծով։ Պարզվում է, որ ճանապարհին նրան հյուրընկալած և դաստիարակած հողագործ ծերունին և նրա պառավ կինը ոչ այլ ոք են, քան հենց իրենք՝ գերագույն աստված Օդինը և նրա կինը՝ Ֆրիգը։ Իրենց խնամյալների նկատմամբ ունեցած կարծիքների բախումը հանգեցնում է նրան, որ Օդինն ու Ֆրիգը որոշում են Հրաուդունգրի մեծ որդուն՝ Գեյրրոդրին փորձության ենթարկել։

«Գրիմնիրի խոսքը» երգը հիմնականում կառուցված է Օդինի մենախոսության վրա։ Երգում առանձնակի ուշադրություն է դարձվում Գեյրրոդրի զավակին՝ արքայազն Ագնարին, որը, ի տարբերություն հոր, որը լրտեսության մեջ է կասկածում հյուրին, չի անտեսում հյուրընկալության կանոնը և ութ օր ու գիշեր ճանապարհ անցած հյուրին կտտանքների ենթարկելու համար հիմնավորում չտեսնելով՝ նրան ջուր է տալիս։ Պարզվում է, որ դա ծպտված Օդինն էր, և Ագնարի վարմունքը գերագույն աստվածը բարձր է գնահատում՝ պարգևատրելով արքայազնին։ Օդինը նրան նկարագրում է տիեզերական համակարգի աշխարհները, ծանոթացնում նրանց բնակիչներին, հաղորդում է նրան անհրաժեշտ գիտելիքներ՝ ասես նախապատրաստելով հոր լայնարձակ տերության կառավարմանը։ Թագավոր Գեյրրոդրը մահանում է հանկարծակի։ Նա խնջույքի ժամանակ հարբել էր։ Նստել էր գահին՝ ծնկներին դրած իր սուրը։ Լսելով, որ Օդինն է իր պալատում, իսկույն տեղից վեր է ցատկում։ Սուրը նրա ձեռքից դուրս է պրծնում ու ընկնում ցած՝ սայրը դեպի վեր։ Հարբած թագավորը սայթաքում է ու երեսնիվայր ընկնում գետնին՝ սրի վրա, որը խողխողում է նրա մարմինը։ Այդ ժամանակ Օդինն անհայտանում է, իսկ հոր գահը ժառանգում է արքայազն Ագնարը՝ իշխելով գոթերի վրա։

  • Ավագ Էդդա, Անտարես հրատարակչություն, Երևան 2018 թ.: Թարգմանիչ՝ Հակոբ Սարգսյան։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրիմնիրի խոսքը» հոդվածին։