Գրյունվալդի ճակատամարտը | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Յան Մատեյկո |
տարի | 1878 |
բարձրություն | 426 ± 1 սանտիմետր |
լայնություն | 987 ± 1 սանտիմետր |
ժանր | մարտանկարչություն |
նյութ | յուղաներկ[1] և կտավ[1] |
գտնվում է | Վարշավայի ազգային թանգարան |
հավաքածու | Վարշավայի ազգային թանգարան |
պատկերված են
| |
կայք | |
Ծանոթագրություններ | |
Battle of Grunwald by Jan Matejko Վիքիպահեստում |
«Գրյունվալդի ճակատամարտը» (լեհ.՝ Bitwa pod Grunwaldem), լեհ նկարիչ Յան Մատեյկոյի նկարներից։ Այս ստեղծագործությունը հեղինակը վրձնել է 1878 թվականին։ Կտավում պատկերված է Գրյունվալդի ճակատամարտից տեսարան։ Յուղաներկով կտավի չափերը վիթխարի են և կազմում են 426 × 987 սմ։ «Գրյունվալդի ճակատամարտը» ստեղծագործությունն այսօր պահպանվում և ցուցադրվում է Վարշավայի ազգային թանգարանում (Վարշավա, Լեհաստան)։
Նկարի սյուժեի հիմքում ընկած է Գրյունվալդի ճակատամարտը, որը տեղի է ունեցել 1410 թվականին, Գրյունվալդի գյուղի մոտ, հուլիսի 15-ին, երբ Լեհաստանի թագավորության և Լիտվական մեծ իշխանության զորքերը համատեղ ջախջախեցին գերմանական Տևտոնական օրդենին:
Յան Մատեյկոյի «Գրյունվալդի ճակատամարտը» ստեղծագործությունը համաշխարհային հռչակ ստացավ որպես ռոմանտիկ նացիոնալիզմ բնութագրող աշխատանք։ Ռուս նկարիչ Իլյա Ռեպինը այս նկարի մասին արտահայտվել է հետևյալ խոսքերով.
«Գրյունվալդի ճակատամարտը» նկարում շատ են ճնշող տեսարանները։ Նկարի բոլոր անկյուններում այնքան շատ են հետաքիրքիր, կենդանի և ճչացող մանրամասները, որ պարզապես աչքերն ու գլուխը ուժաթափ են լինում. ամբողջը հասկանալու համար անհրաժեշտ են վիթխարի ջանքեր։ Չկա որևէ դատարկ հատված ոչ միայն ֆոնի վրա, այլև առջևի հատվածում։ Ամենուր նոր իրավիճակների, կոմպոզիցիայի, շարժման, տեսակների և արտահայտությունների ես ականատես լինում։ Այդ փաստը ցնցում է Տիեզերքի անեզր նկար[2]։ - Իլյա Ռեպին
|
Նկարի կենտրոնական հատվածում պատկերված մարդը, ում հագին առյուծենի է, սվինահարում է Ուկրիխ ֆոն Յունգինգենին. այդ մարդու ձեռքին Սուրբ Գեղարդն է, որը պահպանվում էր Վավելի ամրոցում[3]։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Յոզեֆ Գեբելը կարգադրում է վերացնել «Գրյունվալդի ճակատամարտը» և «Պրուսական տուրք» ստեղծագործությունները՝ հայտարարելով, որ 10 միլիոն ռայխսմարկ կվճարի նրան, ով կասի նկարների գտնվելու վայրը[4]։ Իսկ նկարը Լեհաստանի մի քանի հայրենասերների կողմից թաքցվել էր Լյուբլինի մոտակայքում. մի քանի անձինք մահապատժի ենթարկվեցին՝ չասելով նկարի գտնվելու վայրը։
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Գրյունվալդի ճակատամարտը (նկար) կատեգորիայում։ |