Գրոբի հարձակում | |
---|---|
ECO | A00 |
Անվանում ի պատիվ | Հենրի Գրոբ, Ջենովա, Կառլ Ահլհաուզեն և Սամպերդարենա |
FEN | rnbqkbnr/pppppppp/8/8/6P1/8/PPPPPP1P/RNBQKBNR b |
Stack Exchange | chess.stackexchange.com/tags/grob |
Գրոբի հարձակում, հայտնի որպես Գրոբի սկզբնախաղ, շախմատային սկզբնախաղ, որը սկսվում է 1. g2-g4 քայլով, իր տեսակով համարվում է կողային սկզբնախաղ։
Սկզբնախաղն իր անունը ստացել է շվեյցարացի շախմատիստ Հենրի Գրոբի անունով, որը հաճախ է կիրառել այն։
Սկզբնախաղը նման է Սոկոլսկու սկզբնախաղին, սակայն լուրջ թուլացնում է արքայական թևի զինվորային կառուցվածքը։ Բացի այդ, թերություն է համարվում կենտրոնը հակառակորդին հանձնելը (շախմատային ուսումնական գրքերում կենտրոնը համարվում է խաղի սկզբում կարևոր ռազմավարական դաշտ) և անկյունագծի բացումը, որի պատճառով անուշադրության դեպքում հնարավոր է երկրորդ քայլով հիմար մատ ստանալ։ 1.g4 քայլով սպիտակը գրավում է տարածք սևերի արքայական թևում և պատրաստվում է տեղադրել սպիտակադաշտ փիղը g2 դաշտում՝ ստեղծելով ճնշում մեծ անկյունագծում։ Սա թույլ է տալիս սպիտակներին հարձակվել սևի b7 զինվորի վրա[1]։ Համաձայն համակարգչային վերլուծության՝ սա ամենավատ սկզբնախաղերից է սպիտակների համար։
Գրոբի հարձակումն ընկալվում է որպես «սխալ» մեկնարկ և լուրջ մրցաշարերում բավականին հազվադեպ է կիրառվում։
Այս սկզբնախաղով խաղացած առաջին պարտիաները վերագրվում են 19-րդ դարի վերջերին։ Հետագայում Սավելի Տարտակովերը, երբեմն, միաժամանակյա խաղի սեանսների ժամանակ իր խաղերը սկսել է այս սկզբնախաղով։ Հենրի Գրոբը, որի անունով հետագայում կոչվել է սկզբնախաղը, բավականին խորը ուսումնասիրել այն և նամակագրությամբ խաղացել մի քանի տասնյակ խաղեր։
1978 թվականին Գրոբի հարձակումուվ հայկական ծագմամբ անգլիացի շախմատիստ և շախմատային գրքերի հեղինակ, միջազգային վարպետ Մայքլ Բասմանը հաղթել է անգլիացի գրոսմայստեր, շախմատային խնդիրների լուծման աշխարհի եռակի չեմպիոն Ջոն Նաննին[2]։
2005 թվականին Կանզասում տեղի ունեցած «Շախմատ հանուն խաղաղության» միջազգային նախաձեռնության շրջանակներում նախկին Խորհրդային Միության նախագահ Միխայիլ Գորբաչովը Անատոլի Կարպովի և Յուդիթ Պոլգարի ընկերական խաղում կատարել է հանդիսավոր առաջին քայլը՝ 1.g4: Նման դեպքերում խաղացողները կարող են ուղղել հանդիսավոր քայլերը, որոնք իրենց դուր չեն գալիս, սակայն Գորբաչովը պահանջել է, որ Կարպովը շարունակի խաղն այդ մեկնարկով։ Նախկին նախագահը նշել է, որ ցանկանում է «որոշ դժվարություններ ստեղծել ավագ խաղացողի համար»[3][4]։
1. g2-g4 քայլից հետո սպիտակները կարող են հիմար մատ ստանալ, եթե սխալ խաղան։
{{cite web}}
: Unknown parameter |deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն); no-break space character in |title=
at position 34 (օգնություն)