Գրոմովի թռիչքների հետազոտական ինստիտուտ կամ կարճ (ռուս.՝ Лётно-исследовательский институт имени М. М. Громова, ռուս.՝ ЛИИ), կարևոր նշանակության օդանավակայան, հայտնի է նաև որպես Ռամենսկայա ավիաբազա, որն աշխատում է որպես փորձնական բազա՝ տեղակայված Ժուկովսկում (Մոսկովյան մարզում) և գտնվում է Մոսկվայից 40 կմ հարավ-արևելք։ Այն ունի ամենաերկար թռիչքուղին, աշխարհում երկրորդն է ամենաերկար թռիչքուղիներից, ունի բետոնե ծածկած հրապարակ՝ 2.5 միլիոն քառակուսի մետր երկարությամբ։ Օգտագործվում է որպես պահեստային վայրէջքային հարթակ Բուրան տիեզերանավի փորձարկային ծրագրերի համար։
Թռիչքների հետազոտման ինստիտուտը հիմնադրվել է 1941 թվականի մարտի 8-ին, Ժողովրդական կոմիսարիատի,Խորհրդային Միության Կոմունիստական Կուսակցության Կենտրոնական Կոմիտեի հրամանագրի համաձայն։ Միխայիլ Գրոմովը, փորձարկող օդաչու է, Խորհրդային Միության հերոս և դարձել է նրա առաջին ղեկավարը։ Ի սկզբանե ինստիտուտը մասնակցել է ինքնաթիռների և օդային համակարգերի մշակմանն ու փորձարկմանը, իրականացրել թռիչքների հետազոտություն` հետագա գիտական գործունեության ուղին հարթելու համար։
Ինստիտուտի գոյության առաջին տարիները համընկել են Հայրենական մեծ պատերազմի ժամանակներին։ Պատերազմի տարիներին ինստիտուտի փորձագետները մշակում էին առաջարկություններ՝ օդանավի թռիչքային որակների և մարտական հնարավորությունների արատները վերացնելու համար, ինքնաթիռների նախատիպերի թռիչքային փորձարկումներ էին անում, ուսումնասիրում օտարերկրյա ինքնաթիռներն ու սարքավորումները, որոնք ձեռք էին բերվել և վերցվել որպես ավար։
Խորհրդային Միության Ժուկովսկու օդանավակայանը համարժեք էր ԱՄՆ-ի Էդվարդսի AFB-ին և, որպես այդպիսին գնահատվել է[1]։
Այստեղ փորձարկվել կամ հետազոտվել են արևմտյան որոշ օդանավեր։
(F-111, A-6, A-7, B-52, F-4, F105, etc.).
Իլյուշին Il-76LL փորձարկված Պրոգրես D-27 շարժիչի նախատիպում 90-ական թվականներին ֆինանսական խնդիրների պատճառով (վերակառուցման ժամանակներ) նախկին գաղտնի ինքնաթիռներով զբոսաշրջային կործանիչների թռիչքները հասանելի են դարձել հիմնականում արևմտյան հարուստ զբոսաշրջիկների համար։ Անվտանգության ստուգումը համեմատելի էր Ռուսաստանի վիզայի հետ [2]։ 2006 թվականի հունիսից չվերթները դադարեցվել են Ժուկովսկու վրա։ Այսօր չվերթները Aero L-39 Albatros-ում հասանելի են հայտնի Aerobatic Team Wjasma Rus-ի [3] և MiG-29 Fulcrum չվերթներով, որոնք առկա են Նիժնի Նովգորոդում [4]։
Ավիաուղին հիմնադրվել է ինստիտուտի կողմից 1995 թվականին և կոչվել էր Գրոմովի օդուղի, ապա Մոսկովյան օդուղի։