Գևորգ (Ջորջ) Չիլինգարյան George Chilingar | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 22, 1929[1] Թիֆլիս |
Մահացել է | մարտի 9, 2023 (93 տարեկան) Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ, Պահլավական Իրան և ԱՄՆ |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | նավթի երկրաբան, համալսարանի դասախոս և երկրաբան |
Հաստատություն(ներ) | Հարավային Կալիֆոռնիայի համալսարան |
Գործունեության ոլորտ | երկրաբանություն[2] և նավթարդյունաբերություն[2] |
Անդամակցություն | Ռուսաստանի գիտությունների ակադեմիա և ՀՀ ԳԱԱ |
Ալմա մատեր | Հարավային Կալիֆոռնիայի համալսարան և Հարավային Կալիֆորնիայի համալսարանի Վիտերբի ճարտարագիտական դպրոց |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն[3], ռուսերեն և գերմաներեն |
George Chilingar Վիքիպահեստում |
Գևորգ (Ջորջ) Չիլինգարյան (անգլ.՝ George V. Chilingarian, հուլիսի 22, 1929[1], Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - մարտի 9, 2023, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), նավթագետ, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ (1998)։ Իտալիայի Studiorum Minerva ակադեմիայի, Բեդֆորդի (Արիզոնա) և այլ համալսարանների պատվավոր դոկտոր։ ԱՄՆ ռազմածովային ուժերի գեներալ։
Գևորգ Չիլինգարյանը ծնվել է Թիֆլիսում։ Մանկությունն անցել է Իրանում։ Սովորել է Թեհրանում, Եվրոպայում և ԱՄՆ-ում, ստացել նավթի երկրաբանության և արդյունաբերության բնագավառի մասնագետի կրթություն։ 1949 թվականին ավարտել է Հարավային Կալիֆոռնիայի համալսարանը։ Աշխատել է Իրանի նավթային ընկերություններում, եղել է Շահի խորհրդականը նավթի և գազի հանքավայրերի գծով։ Նրա շնորհիվ նավթահանք է բացվել Իրանի Խուժիստան նահանգում։
Հաստատվելով Լոս Անջելեսում դարձել է համերկրային նավթային ընկերության նախագահ, ԱՄՆ-ի և մի շարք երկրների նավթահանույթի և նավթամշակման վարչության ղեկավար։ 1950-1954 թվականներին, 1956-1965 թվականներին ՀԿՀ նավթի երկրաբանության ֆակուլտետի դասախոս, 1965 թվականից՝ պրոֆեսոր։ 1954-1956 թվականներին եղել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի Դեյթոնի (Օհայո) բազայի լաբորատորայի վարիչ, 1967-1969 թվականներին, 1978-1987 թվականներին` ՄԱԿ-ի նավթի տեխնոլոգիայի գծով ավագ և այլ կազմակերպությունների խորհրդական։ Մի շարք ընկերությունների ու գիտական կազմակերպությունների նախագահ, Ռուսաստանի բնական ԳԱ փոխնախագահ (2000)։ Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի ուսուցչապետ է, խմբագրում է «Նավթային գիտությունները և ճարտարագիտությունը» միջազգային հանդեսը։ Հայտնաբերել է խոշոր նավթահանքեր տարբեր երկրներում։ Հրատարակել է մի շարք աշխատություններ։ Չիլինգարյանը 72 գրքի և 500 գիտական աշխատության հեղինակ է, 2 գիտական ամսագրի հեղինակ[4]։
Բնակվում է ԱՄՆ-ում։ Իրանի նավթահանքերից մեկը կոչվում է նրա անվամբ՝ «Չիլինգար»։
Հիմնական աշխատությունները վերաբերում են նավթի և գազի երկրաբանության տեսական հիմնախնդիրներին, նավթի և գազի հանքաշերտերի գոյացման և ածխաջրածինների առաջացման հարցերի լուծմանն ուղղված նոր մոտեցումների մշակմանը[5]։
Երբ սովորում էի բոլորն ասում էին, որ բան չմնաց, մոլորակում նավթը հաշված տարիներ հետո սպառվելու է, բայց մինչև հիմա սպառում են։ Պարզապես պետք է իմանալ փնտրելու ձևը, իսկ ես այդ ձևը լավ գիտեմ։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գևորգ (Ջորջ) Չիլինգարյան» հոդվածին։ |
|