Գևորգ Սարգսյան | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 5, 1981 (43 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա |
Մասնագիտություն | դիրիժոր |
Գևորգ Սարգսյան (հոկտեմբերի 5, 1981, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դիրիժոր։ Գեորգ Շոլթի հիմնադրամի դրամաշնորհային մրցանակի դափնեկիր[1]։
Ծնվել է 1981 թվականին Երևանում։ Իր առաջին երաժշտական քայլերը արել է որպես թավջութակահար։ 1999 թվականին Սարգսյանը ընդունվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դիրիժորի բաժին (պրոֆեսոր՝ Յուրի Դավթյան)[2]։
18 տարեկանում, երբ Սարգսյանը առաջին կուրսում էր սովորում, իր ցուցաբերած առաջադիմության շնորհիվ կոնսերվատորիայի կողմից առաջարկ է ստացել դառնալ կոնսերվատորիայի երաժշտական նվագախմբի դիրիժորը։ 2002-2003 Սարգսյանը իր կրթությունը շարունակել է Վիեննայի կոնսերվատորիայում պրոֆեսոր Մաքս Չենչիչի մոտ սովորելու։ Հետագայում նա մասնակցել է Իտալիայում Փարիզի կոնսերվատորիայի պրոֆեսոր Դոմինիկ Ռուտիսի դասընթացներին։
2002 թվականին մաեստրո Սարգսյանը դարձել է Երևանի երիտասարդական կամերային նվագախմբի պատվավոր դիրիժորը։ 2005 թվականին նշանակվել է Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի օգնական և դիրիժոր[3]։
Սարգսյանը նաև դասավանդել է Հայաստանի պետական կոնսերվատորիայում, Իսպանիայի Վալենսիա քաղաքում և այլուր[4]։
Գևորգ Սարգսյանը «Master Class» կոչված հայկական երաժշտական CD-ներ և DVD-ներ արտադրող ընկերության արտիստ է[5]։ Սարգսյանի ձայնագրած դասական գլուխգործոցները երաժշտական ընկերության անբաժանելի մասն են կազմում։
Սարգսյանը բազմաթիվ համերգներով հանդես է եկել Հայաստանում և արտերկրում։
Ներկայումս նա ապրում և աշխատում է Սինգապուրում, որտեղ Մեդիսոն երաժշտական ակադեմիայի երաժշտական ղեկավարն է։ Նա նաև Սինգապուրի աղջիկների չինական դպրոցի լարային անսամբլի դիրիժորն է[6]։