Գյուղ | ||
---|---|---|
Դահար | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Էրզրումի վիլայեթ | |
Գավառակ | Ալաշկերտի գավառակ | |
Այլ անվանումներ | Դահարի, Դահրի, Դաղար, Դայար, Թաղար, Տաղար | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 131 մարդ (1878) | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
|
Դահար, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Ալաշկերտի գավառակում[1]։ Գտնվում էր Դելիբաբա լեռնանցքից քիչ հեռու, Գալփարա գյուղի հյուսիսարևմտյան կողմում, Գալփարա գյուղի հյուսիսարևմտյան կողմում, Ալաշկերտ քաղաքից 33 կմ հյուսիս-արևմուտք։
1915 թվականին գեներալ Ն. Ն. Բարաթովի ռուսական բանակը հարված է հասցրել Քերիմ փաշայի զորախմբի ձախ թևին և թիկունքին։
1877-1878 թվականներին ուներ 131 բնակիչ։
Դահարից 10-11 կմ հյուսիս-արևմուտք` մի ժայռի հարավային կողմում, ժայռի վրա կա 2-3 մ2 հղկված մակերեսի վրա 39 տողից բաղկացած գրություն։ Քրդերը դա անվանում են Յազլը-դաշ` թարգմանաբար «գրված քար»[2]։