Անձնական տվյալներ | ||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Քաղաքացիությունը | Իսպանիա | |||||||||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | ապրիլի 15, 1982[1][2][3] (42 տարեկան) | |||||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | Օլոտ, Իսպանիա | |||||||||||||||||||||||||||||
Հասակ | 188 սանտիմետր | |||||||||||||||||||||||||||||
Քաշ | 77 կիլոգրամ | |||||||||||||||||||||||||||||
Դիրք | պաշտպան | |||||||||||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | ||||||||||||||||||||||||||||||
Ներկա ակումբ | ազատ գործակալ | |||||||||||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | ||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Դամիա Աբելյա Պերես (իսպ.՝ Damià Abella Pérez, ապրիլի 15, 1982[1][2][3], Ֆիգերաս, Alt Empordà), առավել հայտնի է որպես Դամիա, իսպանացի ֆուտբոլիստ, աջ պաշտպան։
Դամիան իր կարիերան սկսել է հանդես գալով քիչ հայտնի կատալոնական «Պերալադա» ակումբում։ 2002/2003 մրցաշրջանում նա հանդես է եկել Տերսերում (իսպանական չորրորդ դիվիզիոն), «Վալենսիա Մեստալիա»-ում, այնուհետև մյուս մրցաշրջանից սկսած սկսեց կրել «Ֆիգերաս» ակումբի մարզահագուստը, որն էլ հանդես էլ գալիս Իսպանիայի երրորդ դիվիզիոնում` Սեգունդա Բ-ում։
2004 թվականին Դամիան տեղափոխվում է «Բարսելոնա Բ», որը նույնպես հանդես էր գալիս Սեգունդա Բ-ում։ Ելույթ գալով հիմնական փոխարինող կազմում, նա խաղադաշտ է դուրս գալիս ինը անգամ, որից հետո կարողանում է գրավել «Բարսելոնա»-յի տնօրինության ուշադրությունը, որի հետ հաղթեց 2005/06 Իսպանիայի առաջնությունը։ 2006 թվականի հունվարին Դամիան վարձավճարային իրավունքով տեղափոխվեց «Ռասինգ» ակումբ, որտեղ դարձավ ակումբի հիմնական աջ պաշտպանը։ «Ռասինգ»-ի հետ միասին նա խաղաց Պրիմերայում (բարձրագույն դիվիզիոնում), անցկացնելով 18 հանդիպում նա աչքի ընկավ չորս գոլով։
2006 թվականի ամռանը Դամին տեղափոխվեց «Ռեալ Բետիս», որը նրա համար վճարել էր 1 մլն եվրո գումար։ Պայմանագիրը կնքվել էր հինգ տարի ժամկետով և ֆուտբոլիստի նախկին ակումբ` «Բարսելոնա»-յի համար տալիս ֆուտբոլիստին հետ գնելու հնարավորություն առաջիկա երկու մրցաշրջանի ընթացքում[4]։ Իր առաջին մրցաշրջանը նոր ակումբում Դամիան ամբողջովին բաց թողեց ազդրի վնասվածքի պատճառով, որը ստացել էր դեռևս «Ռասինգ»-ում հանդես գալու տարիներին[5]։ 2007 թվականին Դամիան վերադարձավ կազմ և արդեն սկսեց հանդես գալ «Բետիս»-ի կազմում, անցկացնելով Պրեմիերայի երկու մրցաշրջան, իսկ այնուհետև մեկ մրցաշրջան էլ Սեգունդայում։
«Բետիս»-ում անհաջող փորձից հետո 2010 թվականի ամռանը Դամիան, ազատ գործակալի կարգավիճակով սկսեց ելույթ ունենալ «Օսասունա»-յում, որը հանդես էր գալիս Իսպանիայի էլիտար առաջնությունում, որի հետ կնքեց երեք տարվա պայմանագիր[6]։ Նա հաջորդ չորս մրցաշրջան անընդմեջ եղել է թիմի հիմնական աջ պաշտպանը, որի հետ խաղաց ավելի քան 120 հանդիպում։ Սակայն երբ 2013/14 մրցաշրջանում թիմը դուրս մնաց բարձրագույն առաջնությունից, ակումբի ղեկավարությունը ստիպված էին իջեցնել ֆուտբոլիստների աշխատավարձը և Դամիին թույլատրեցին նույնիսկ լքել ակումբը ազատ գործակալի կարգավիճակով[7]։
2014 թվականի ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում Դամիան տեղափոխվեց անգլիական «Միդլսբրո» ակումբ, որի հետ նա կնքեց երկամյա պայմանագիր[8]։ «Միդլսբրո»-յի կազմում անցկացնելով յոթ հանդիպում, Աբելյան 2014 թվականի սեպտեմբերին լուրջ վնասեց ծունկը[9], որի պատճառով ավելի քան մեկ տարի չկարողացավ պաշտոնական հանդիպումներում դուրս գալ խաղադաշտ։ 2016 թվականի մայիսին, երբ լրացավ ակումբի հետ կնքած պայմանագրի ժամկետը, Դամիան լքեց «Միդլսբրո»-ն[10]։
|