Գյուղ | ||
---|---|---|
Դանաբուրան | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Խարբերդի վիլայեթ | |
Գավառակ | Մեծկերտի գավառակ | |
Այլ անվանումներ | Դանաբուռուն, Տանապուրան | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
Փոստային ինդեքսներ | 62800 | |
|
Դանաբուրան, գյուղ Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Մեծկերտի գավառակում[1]։ Գտնվում էր Մեծկերտ գյուղաքաղաքից հարավ, Արածանիի աջակողմյան վտակներից մեկի ձախ կողմում։
Գյուղի անվանումը նշանակում է «հորթերի մակաղատեղի»։
Գյուղն ունեցել է հետևյալ անվանումները. Դանաբրոն, Դանաբուռուն, Դանաբուրուն, Տանաբուռուն, Տանաբուրուն, Տանապերան, Տանապրան, Տանապուրան, Տանապուրուն։
Տարածքը լեռնային էր։
Ըստ ավանդության այստեղ է գտնվել Անահիտի տաճարի մատաղացու հորթերի գոմերը։ Գյուղի տների մեծ մասը կիսագետնափոր և ուղղակի գետնափոր տներ էին։
1914 թվականին ուներ 25 տուն՝ 200 հայ բնակչով։
Գյուղը հայտնի էր իր ծխախոտով[2]։
|