Դանեշմանդ Ղազի

Դանեշմանդ Ղազի
Դիմանկար
Ծնվել է11-րդ դար
ԾննդավայրՄալաթիա, Թուրքիա
Մահացել է1085
ՔաղաքացիությունՍելջուկյան սուլթանություն, Դանեշմանդի ամիրայություն և Beylik of Karasi
Կրոնիսլամ
Մասնագիտությունկառավարիչ
Զբաղեցրած պաշտոններBey of Karasi?
ԵրեխաներGazi Gümüshtigin?
 Danişmend Վիքիպահեստում

Դանիշմենդ Ղազի, ամբողջական անունը՝ Գյումուշթեքին Դանիշմենդ Ահմեդ-ղազի (11-րդ դար, Մալաթիա, Թուրքիա - 1085), միջնադարյան զորավար, Դանիշմենդների ամիրայության հիմնադիր։

Մաթևոս Ուռհայեցի «Ժամանակագրություն»[1]։

Այդ տարի նաև մահացավ, հռոմեացիների երկրի մեծ ամիրան՝ Դանիշմենդը։ Նա ազգությամբ հայ էր, լավ ամուսին, բարյացակամ էր քրիստոնյաների հանդեպ։ Այսպիսով նրա մահը մեծ ողբերգությամբ ավարտվեց քրիստոնյաների համար։ Ամիրան իրենից հետո թողեց տասներկու որդի, իսկ նրան հաջորդած ավագ որդի Ղազին, դրանից առաջ սպանեց իր բոլոր եղբայրներին։

Սկզբնաղբյուրներում նրա ծագման վերաբերյալ առկա են մի քանի տարբերակներ, այդ թվում նաև՝ առասպելական։ Բյուզանդացի պատմիչ Քոնիաթը նրան համարում է Արշակունյաց շառավիղ։ Համաձայն Մաթևոս Ուռհայեցու և Վարդան Գանձակեցու նա ուներ հայկական ծագում[2]։

Այլ պատմիչներ նրան համարում են կամ սելջուկ սուլթան Մալիքշահ I-ի զարմիկը, կամ Սուլեյման I-ի մորական հորեղբայրը։ Ոմանք նրան համարում են Սելջուկյան սուլթանության բանակի զորահրամանատար Մանազկերտի ճակատամարտում։ Համաձայն Դանիշմենդ-նամե էպոսի՝ նա ծնունդով Մալաթիայից էր[2]։

Մի շարք ժամանակակից պատմաբանների կարծիքով Դանիշմենդը ծագումով հայ էր[3][4], իսկ հավատքով մուսուլման[3]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թուրք գիտնական Մ. Բայրատը գրում է, որ Դանիշմենդ Ղազին թուրքմեն ուսուցիչ Դանիշմենդ Ալի Թայլուի որդին էր (պարս.՝ دانشمند)։ Ղազին հոր պես լինելով կրթված անձնավորություն իրեն անվանակոչեց Դանիշմենդ։ Ալի Թայլուն Խորեզմ քաղաքի ուսուցիչն էր[5]։

Բյուզանդական բանակի ջախջախումը Մանազկերտում թյուրքերին, ինչպես նաև Դանիշմենդին հնարավորություն ընձեռեց, զբաղեցնել գրեթե ամբողջ Փոքր Ասիան։ Դանիշմենդի զորքերը բռնազավթեցին կենտրոնական Անատոլիան, ներառյալ Թոքատ, Նեոկեսարիա, Սեբաստիա (Սիվաս) և Եվհայթա քաղաքները։

Առաջին խաչակրաց արշավանքի ընթացքում Դանիշմենդը հայտնվեց ուղիղ խաչակիրների ճամփին։ 1097 թվականին Դորիլեայի ճակատամարտում նա պարտվողի դերում հայտնվեց, իսկ 1100 թվականին նրան հաջողվեց գերի վերցնել Բոհեմունդ I-ին։ Շարունակելով ռազմարշավը Դանիշմենդը գրավեց իր ծննդավայր՝ Մալաթիան։

Գյումուշթեքին Դանիշմենդ Ահմեդ-ղազին մահացավ 1104 թվականին։ Նրա մահից հետո Դանիշմենդների ամիրայության գահը ժառանգեց նրա որդի Ղազի Գյումուշթեքինը։

«Դանիշմենդ-նամե»

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դանիշմենդ Ղազին հանդիսանում է թուրքական՝ «Դանիշմենդ-նամե» էպոսի գլխավոր հերոսը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Մաթևոս Ուռհայեցի 3-րդ հատոր // ժամանակագրություն. — Lanham, N. Y., 1993.
  2. 2,0 2,1 Իրանիկա հանրագիտարան հոդված՝ Dānešmand
  3. 3,0 3,1 Richard G. Hovannisian «The Armenian People from Ancient to Modern Times» Vol. 1. Chapter 10 Armenia during the Seljuk and Mongol Periods by Robert Bedrosian:
  4. Matti Moosa «Extremist Shiites: The Ghulat Sects» Syracuse University Press, 1987. Страница 12
  5. M. Bayram. «The Religious and National Politics of the Danişmend Oğulları» (PDF) (թուրքերեն). TÜRKİYAT ARAŞTIRMALARI DERGİSİ. էջեր 131–147. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 1-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դանեշմանդ Ղազի» հոդվածին։