Դանիայի մարզակումբների անդամներ ըստ մարզաձևի (2009 օրոք)[1]
Մարզաձև |
Անդամներ (բն. %)
|
Ֆուտբոլ |
313 674 (5,7%)
|
Գոլֆ |
149 509 (2,7%)
|
Ջրային սպորտ (լող և այլն) |
124 366 (2,3%)
|
Հանդբոլ |
121 953 (2,2%)
|
Մարմնամարզություն |
112 251 (2,0%)
|
Բադմինթոն |
100 508 (1,8%)
|
Ձիասպորտ |
78 508 (1,4%)
|
Թենիս |
59 880 (1,1%)
|
Առագաստային սպորտ |
59 348 (1,1%)
|
Հրաձգություն |
52 540 (1,0%)
|
Սպորտը Դանիայում բազմազան է։ Ազգային սպորտը ֆուտբոլն է, առավել ուշագրավ արդյունքներն են այս ձևում վեց անգամ անընդմեջ Եվրոպայի առաջնության որակավորման փուլն անցնելն (1984-2004) և 1992 թ. առաջնությունում հաղթելն է։ Այլ էական նվաճումների թվում մտնում են հաղթանակը Կոնֆեդերացիաների գավաթում 1995 թվականին և 1998 աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ հասնելը։
Վերջին տարիներին, Դանիան լավ հանդես է գալիս հեծանվավազքում, Բյարնե Ռիիսն հաղթեց 1996 թվականին Տուր դե Ֆրանսում և Մայքլ Ռասմուսենը հասավ Սարերի Թագավոր կարգավիճակի, 2005 և 2006 թթ.։ Այլ հանրաճանաչ մարզաձևերի մեջ մտնում են գոլֆը, թենիսը, որտեղ դանիացիները հաջող են հանդես գալիս, բադմինտոնն, հանդբոլը, սեղանի թենիսը և մարմնամարզության տարբեր ձևերը։ Այս վերը նշված բոլոր ձևերում Դանիան ունի աշխարհի կամ օլիմպիական մեդալակիր։
Հունվարի 2012 թ օրոք, հանդբոլի ազգային հավաքականը ներկայիս տիրող եվրոպական չեմպիոնն և Եվրոպայի առաջնության պատմությունում ամենից շատ մեդալներ նվաճած թիմն է ընդհանուր նվաճելով հինգ մեդալներ, որոնցից երկուսը ոսկե մեդալ (2008, 2012) և երեքը բրոնզե մեդալ (2002, 2004 և 2006 թ.)։
Դանիայի ազգային մարզադաշտը Պարկեն մարզադաշտն է։