Դանիել Բալավուան | |
---|---|
Բնօրինակ անուն | ֆր.՝ Daniel Balavoine |
Ի ծնե անուն | ֆր.՝ Daniel Xavier-Marie Balavoine[1] |
Ծնվել է | փետրվարի 5, 1952[2][3][4][…] Ալենսոն[1] |
Երկիր | Ֆրանսիա |
Մահացել է | հունվարի 14, 1986[2][3][4][…] (33 տարեկան) Gourma-Rharous, Timbuktu Region, Մալի[1] |
Գերեզման | Ranquine Cemetery |
Ժանրեր | ռոք, պրոգրեսիվ ռոք, արտ ռոք, էլեկտրոնիկ ռոք, սինթիփոփ, avant-pop?, փոփ և Էթնիկ երաժշտություն |
Մասնագիտություն | հեղինակ-կատարող, երգիչ, դաշնակահար, կիթառահար, ստուդիական երաժիշտ և կինոդերասան |
Գործիքներ | դաշնամուր, վոկալ, Ակուստիկ կիթառ, հարվածային գործիք և Fairlight CMI? |
Լեյբլ | Disques Vogue և Barclay Records |
Կրթություն | Lycée Louis-Barthou? |
Անդամակցություն | Présence? |
Պարգևներ | |
Կայք | dbalavoine.com |
Daniel Balavoine Վիքիպահեստում |
Դանիել Բալավուան (ֆր.՝ Daniel Balavoine, փետրվարի 5, 1952[2][3][4][…], Ալենսոն[1] - հունվարի 14, 1986[2][3][4][…], Gourma-Rharous, Timbuktu Region, Մալի[1]), ֆրանսիացի երգիչ, կոմպոզիտոր և երգահան։
Բազմազավակ ընտանիքի կրտսեր երեխան էր (բացի նրանից Էմիլիա և Էլիզաբեթ Բալավուանները ունեին երեք տղա և երկու աղջիկ)։
Ուսանողական տարիներին ակտիվ մասնակցություն է ունեցել 1968 թվականի մայիսյան իրադարձություններում և նույնիսկ պլանավորում էր սկսել քաղաքական կարիերա, բայց երբ բողոքի ալիքը դադարեց, որոշեց զբաղվել երաժշտությամբ։
1975 թվականին թողարկվել է Բալավուանի առաջին սինգլը «De vous à elle en passant par moi» անվանմամբ։ Իր ամբողջ կարիերայի ընթացքում թողարկել է 8 ստուդիական ալբոմ, որոնցից վերջինը «Sauver l'amour»-ն էր, որը վաճառվել է 1 մլն 240 հազար օրինակով։
Մահացել է 1986 թվականի հունվարի 14-ին ավիավթարում երկուշաբթի օրը, երբ ուղղաթիռը, որում գտնվում էր նա, ընկավ Մալիի ավազաբլուրների վրա`ավազամրրիկի ժամանակ։ Այդ վթարում մահացել են մոտոմրցարշավորդ Տերրի Սաբինը, ուղղաթիռի օդաչու Ֆրանսուա Խավիեր Բանյոն, լրագրողուհի Նատալի Օդենը և RTL ֆրանսիական ռադիոյի ռադիոինժեներ Ժան Պոլ Լեֆուռը։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դանիել Բալավուան» հոդվածին։ |
|