Դանիել Գոթլոբ Թյուրք | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 10, 1750[1][2][3][…] |
Ծննդավայր | Claußnitz, Powiat Mittelsachsen, Սաքսոնիա |
Մահացել է | օգոստոսի 26, 1813[1][2][3] (63 տարեկան) |
Մահվան վայր | Հալլե, Halle District, Department of the Saale, Վեսթֆալիա թագավորություն |
Քաղաքացիություն | Գերմանիա |
Կրթություն | Լայպցիգի համալսարան և Kreuzschule? |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, երաժշտագետ, երաժշտության տեսաբան և երաժշտության ուսուցիչ |
Աշխատավայր | Հալլե-Վիտենբերգի համալսարան |
Daniel Gottlob Türk Վիքիպահեստում |
Դանիել Գոթլոբ Թյուրք (գերմ.՝ Daniel Gottlob Türk, օգոստոսի 10, 1750[1][2][3][…], Claußnitz, Powiat Mittelsachsen, Սաքսոնիա - օգոստոսի 26, 1813[1][2][3], Հալլե, Halle District, Department of the Saale, Վեսթֆալիա թագավորություն), գերմանացի երգեհոնահար, կոմպոզիտոր, դասական շրջանի երաժշտական տեսաբան։
Դանիելը երգեհոն նվագել է սովորել հոր մոտ, այնուհետև նրա ուսուցիչներն են եղել Բախի աշակերտ Գոթֆրիդ Ավգուստ Հոմիլիուսը և Յոհան Ադամ Հիլերը, որոնք Թյուրքին խորհուրդ են տվել ուսումը շարունակել Հալլեի համալսարանում։ 1779 թվականին Թյուրքը ստացել է երաժշտական մասի գծով տնօրենի պաշտոն, իսկ 1809 թվականին դարձել երաժշտության և ակուստիկայի տեսության պրոֆեսոր։ 1783 թվականին ամուսնացել է Յոհան Դորոտեյ Ռեյզինս Շիմելպֆենիգի հետ, նրանք ունեցել են երկու երեխա[4]։
Դասական երաժշտության մեջ Թյուրքի ամենանշանավոր աշխատությունը «Klavierschule» դասգիրքն է, որը նախատեսված է սկսնակ երաժիշտների համար, այն 21-րդ դարում մանկավարժների շրջանում եղել է հայտնի։ Մեծ հաջողություն է ունեցել նաև նրա «Բաս նվագելու համառոտ ուսուցում» գիրքը, որն ուսումնասիրել է Լյուդվիգ վան Բեթհովենը։ Վերամշակված տեսքով այն դասագիրք է ծառայել մինչև 19֊րդ դարի կեսերը[5]։ 1776-1808 թվականներին հրատարակվել են դաշնամուրային սոնատների 8 ժողովածու և 4 պիես։ Այդ պիեսներից մի քանիսը մանկության տարիներին խաղացել են Ռոբերտ Շումանը։
Նրա ամենահայտնի աշակերտներից մեկը համարվում է ջութակահար Ֆրիդրիխ Ուբերնը։
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դանիել Գոթլոբ Թյուրք» հոդվածին։ |
|