Դանիել Գրանլի

Դանիել Գրանլի
Քաղաքացիությունը  Նորվեգիա
Ծննդյան ամսաթիվ մայիսի 1, 1994(1994-05-01)[1] (30 տարեկան)
Ծննդավայր Բերում, Նորվեգիա
Քաշ 78 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան

Դանիել Ֆրեդրիկ Գրանլի (նորվ.՝ Daniel Fredrik Granli,մայիսի 1, 1994(1994-05-01)[1], Բերում, Նորվեգիա), նորվեգացի ֆուտբոլիստ, նիդերլանդական «Ադո Դեն Հագ» ակումբի պաշտպան:

Ակումբային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Սաննվիկում, բայց մեծացել է Լիերում։ Երեք տարեկանում սկսել է սովորել տեղի «Լիեր» ակումբի ֆուտբոլային դպրոցում, որի մանկական ակումբներում հանդես է եկել մինչև 2010 թվականը, որից հետո տեղափոխվել է հայրենի քաղաքի «Բերում» թիմ[2]։

2010 թվականից տեղափոխվել է «Ստաբեկա» դպրոց, որի հետ կնքել է առաջին մասնագիտական պայմանագիրը։ 2013 թվականի ապրիլի 20-ին Նորվեգիայի առաջին դիվիզիոնում՝ հիմնական կազմում նորամուտն է նշել «Կոնգսվինգերի» հետ խաղում։ 82-րդ րոպեին դուրս եկել խաղադաշտ[3]։ Հոկտեմբերի 27-ին «Ռանհայմի» հետ խաղում խփել է առաջին գոլը, որն ակումբին բերել է ոչ-ոքի՝ 1:1[4]։

Մրցաշրջանի արդյունքներով «Ստաբեկը» զբաղեցրել է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը և իրավունք ստացել հաջորդ տարի հանդես գալ Նորվեգիայի ֆուտբոլի առաջնությունում: 2014 թվականի մարտի 30-ին բարձրագույն խմբում առաջին հանդիպումն է անցկացրել «Սոգնդալի» դեմ․ նրա թիմը հաղթել է 3:0 հաշվով[5]։ Պարբերաբար խաղում էր՝ հիմնականում խաղադաշտ դուրս գալով մեկնարկային կազմում: 2015 թվականին «Ստաբեկը» զբաղեցրել է մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը՝ նվաճելով բրոնզե մեդալներ և իրավունք ստանալով հանդես գալ ՈւԵՖԱ-ի Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլում: Վալիական «Կոնաս-Կի Նոմադսի» հետ երկու խաղանոց դիմակայությունում նորվեգական թիմը պարտվել է, իսկ նա միայն մեկ խաղում է հայտնվել հայտացուցակում, սակայն խաղադաշտ դուրս չի եկել[6]։

«Ստաբեկի» կազմում հանդես է եկել 6 մրցաշրջան և այդ ընթացքում բոլոր մրցաշարերում մասնակցել է 140 հանդիպման և դարձել 3 գոլի հեղինակ:

2019 թվականի հունվարի 28-ին քառամյա պայմանագիր է կնքել շվեդական «ԱԻԿ-ի» հետ[2]։ Միայն մայիսի 20-ին է խաղացել Շվեդիայի առաջնությունում։ «Ֆալկենբերգի» հետ խաղում 85-րդ րոպեին խաղադաշտ է դուրս եկել Պեր Կարլսոնի փոխարեն[7]։ Հուլիսի 9-ին նորամուտն է նշել Չեմպիոնների լիգայում: Որակավորման առաջին փուլի առաջին խաղում հայկական «Արարատ-Արմենիայի» հետ «ԱԻԿ-ն» արտագնա խաղում պարտվել է 1:2 հաշվով[8]։

Կարիերա հավաքականում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նորվեգիայի երիտասարդական հավաքականի կազմում անցկացրել է մեկ հանդիպում։ 2014 թվականի հոկտեմբերի 9-ին Իռլանդիայի հետ ընկերական խաղում ընդմիջումից հետո դուրս է եկել խաղադաշտ՝ փոխարինելով Մարիուս Հեյբրատենին[9]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրա հայրը՝ Էսպեն Գրանլին, նույնպես ֆուտբոլիստ է, դարպասապահի դիրքում հանդես է եկել «Ստաբեկում» և «Լյունում»: 2012 թվականից աշխատել է «Ստաբեկում»՝ որպես դարպասապահների մարզիչ:

Ձեռքբերումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նորվեգիա Ստաբեկ

  • Նորվեգիայի առաջնության բրոնզե մեդալակիր՝ 2015

Վիճակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային վիճակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2020 թվականի փետրվարի 27-ի դրությամբ

Խաղեր Լիգա Գավաթներ Կոնտ. գավաթներ Այլ Ընդամենը
Ակումբ Լիգա Մրցաշրջան Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Ստաբեկ Ադեկկոլիգեն 2013 16 1 2 0 18 1
Տիպպելիգա/Էլիտսերիա 2014 21 0 3 0 24 0
2015 22 0 5 2 27 2
2016 17 0 1 0 0 0 2 0 20 0
2017 14 0 5 0 19 0
2018 29 0 1 0 2 0 32 0
Ընդամենը 119 1 17 2 0 0 4 0 140 3
ԱԻԿ Ալսվենսկան 2019 11 0 5 0 7 0 23 0
2020 0 0 0 0 0 0
Ընդամենը 5 0 0 0 0 0 0 0 5 0
Ընդամենը կարիերայի ընթացքում 130 1 22 2 7 0 4 0 163 3

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 FBref.com(բազմ․)
  2. 2,0 2,1 Stefan Mellerborg. (2019-01-28). «Daniel Granli till AIK Fotboll» (շվեդերեն). aikfotboll.se. Արխիվացված է օրիգինալից 2019-06-30-ին. Վերցված է 2020-02-27-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն); Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  3. «Kongsvinger vs. Stabæk - 20 April 2013» (անգլերեն). soccerway.com. 2013-04-20. Արխիվացված է օրիգինալից 2020-08-01-ին. Վերցված է 2020-02-27-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն); Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  4. «Ranheim vs. Stabæk - 27 October 2013» (անգլերեն). soccerway.com. 2013-10-27. Արխիվացված է օրիգինալից 2020-08-05-ին. Վերցված է 2020-02-27-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն); Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. «Stabæk vs. Sogndal - 30 March 2014» (անգլերեն). soccerway.com. 2014-03-30. Արխիվացված է օրիգինալից 2021-12-27-ին. Վերցված է 2020-02-27-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն); Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  6. «Stabæk vs. Connah's Quay - 7 July 2016» (անգլերեն). soccerway.com. 2016-07-07. Արխիվացված է օրիգինալից 2016-07-15-ին. Վերցված է 2020-02-27-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն); Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  7. «AIK vs. Falkenberg - 20 May 2019» (անգլերեն). soccerway.com. 2019-05-20. Արխիվացված է օրիգինալից 2020-09-13-ին. Վերցված է 2020-02-27-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն); Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  8. «Ararat-Armenia vs. AIK - 9 July 2019» (անգլերեն). soccerway.com. 2019-07-09. Արխիվացված է օրիգինալից 2019-07-23-ին. Վերցված է 2020-02-27-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն); Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  9. «Norge - Irland - 09.10.2014» (նորվեգերեն). fotball.no. 2014-10-09. Արխիվացված է օրիգինալից 2016-08-09-ին. Վերցված է 2020-02-27-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն); Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)