Դանիել Ճոնքաձե | |
---|---|
Ծնվել է | մարտի 18, 1830 |
Ծննդավայր | Ղվավիլի, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | հուլիսի 16, 1860 (30 տարեկան) |
Վախճանի վայր | Թիֆլիս, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն |
Գերեզման | Վերայի գերեզմանատուն |
Մասնագիտություն | գրող |
Լեզու | վրացերեն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Կրթություն | Թբիլիսիի հոգևոր ճեմարան |
Ուշագրավ աշխատանքներ | Q28065030? |
Daniel Chonkadze Վիքիպահեստում |
Դանիել Գևորգի Ճոնքաձե (վրաց.՝ დანიელ გიორგის ძე ჭონქაძე, մարտի 18, 1830, Ղվավիլի, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն - հուլիսի 16, 1860, Թիֆլիս, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն), վրացի գրող։
Ստավրոպոլի հոգևոր ուսումնարանում (1851) և Թիֆլիսի հոգևոր ճեմարանում (1855) դասավանդել է օսերեն։ Ռուսական գիտությունների ակադեմիայի պատվերով նյութեր է հավաքել ռուս-օսական բառարանի համար։ Ճոնքաձեի միակ գեղարվեստական ստեղծագործությունը «Սուրամի ամրոցը» (1859) վիպակն է, որի հիմքում ընկած է ամրոց կառուցելիս կենդանի մարդուն պատի մեջ շարելու առասպելը։
Ճոնքաձե խարազանել է ճորտատիրական կարգերը, միապետությունը։ Վիպակը դեմոկրատական ոգով գրված առաջին ստեղծագործությունն է վրաց գրականության մեջ։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դանիել Ճոնքաձե» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 104)։ |