Դանիելլա Սարահբա պորտ.՝ Daniella Sarahyba | |
---|---|
![]() Բրազիլացի մոդել Դանիելլա Սարահբան | |
Ծնվել է | հուլիսի 8, 1984[1] (40 տարեկան) |
Ծննդավայր | Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | բրազիլացի |
Մայրենի լեզու | բրազիլիական պորտուգալերեն |
Մասնագիտություն | մոդել |
Աշխատատու | Բրազիլիա |
![]() |
Դանիելլա Սարահբա (պորտ.՝ Daniella Sarahyba, հուլիսի 8, 1984[1], Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա), բրազիլացի մոդել։ Ծնվել և մեծացել է Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքում։
Դանիելլա Սարահբա Ֆերնանդեսը ծնվել է 1984 թվականի հուլիսի 8-ին Բրազիլիայի Դաշնային Հանրապետության Ռիո դե Ժանեյրո քաղաքում։
Դանիելլայի մայրը՝ Մարիա Լուչիա Սարահբան ևս եղել է բրազիլացի մոդել[2]։ Երեք տարեկան հասակից նա հայտնվել է ամսագրերի շապիկներին՝ մոր հետ համատեղ[3]։
Մոդելի կարիերայում սկսել է հանդես գալ 12 տարեկան հասակից։ Մոր կողմից նա ունի մերձավորարևելյան արմատներ[3][4]։
Բրազիլացի այս ֆոտոմոդելը հայտնվել է լատինաամերիկյան ամսագրերի շապիկներին դեռևս 12 տարեկան հասակում։ Հիմնականում հայտնի է իր լողազգեստներով հրապարակումներով։
Որպես մոդել՝ նախընտրում է սպորտային համազգեստներ[5][6]։ Հասակը 1 մետր 78 սանտիմետր է, աչքերի գույնը՝ շագանակագույն։