Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Դանլի | |||||
| |||||
Երկիր | Հոնդուրաս | ||||
Համայնք | El Paraíso Department? | ||||
Մակերես | 2518 կմ² | ||||
ԲԾՄ | 814 մետր | ||||
Բնակչություն | 195 916 մարդ (2013) | ||||
Ժամային գոտի | UTC-6 | ||||
| |||||
Դանլի, (իսպ.՝ Danlí), քաղաք և վարչական շրջան Հոնդուրասայում, Էլ Պարայիսո վարչության մեջ։
Տեղակայված է վարչության կենտրոնում, Տեգուսիգալպա քաղաքից 92 կմ հարավ-արևելք։ Ծովի մակարդակից ունի 814 մետր բարձրություն[1]։ Հաշվի առնելով ծովի մակարդակից ունեցած բարձրությունը՝ կլիման բնութագրվում է թույլ, չնայած նրան, որ գտնվում է արևադարձային կլիմայական գոտում։
2013 թվականի մարդահամարի տվյալներով՝ բնակչությունը կազմում է 62 597 մարդ[2]։
Քաղաքի բնակչության թվաքանակի դինամիկան ըստ տարիների.
1974 | 1988 | 2001 | 2013 |
---|---|---|---|
10 825 | 29 025 | 40 915 | 62 597 |
Տնտեսությունը հիմնականում զարգացած է գյուղատնտեսության շնորհիվ, քանի որ այստեղ կան բերրի հովիտներ, որտեղ աճում է հիմնականում հացահատիկ և բանջարեղեն։ Բացի այդ անասնապբցահությունը, առևտուրը և զբոսաշրջությունը դանլիդցիների եկամտի աղբյուր են։
Բացի այդ, այստեղ է գտնվում Centro Penal de Danlí տխրահռչակ բանտը, որտեղ բանտարկյալներին թույլատրվում է կիրառել իրենց սեփական կանոնները[3]։
2017 թվականից քաղաքը Դանլիի կաթոլիկ թեմի եպիսկոպոսական աթոռանիստն է, որը գտնվում է Տեգուսիգալպայի եկեղեցական մետրոպոլիայի նահանգում։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դանլի» հոդվածին։ |
|