Դանուբի օրիորդը | |
---|---|
Տեսակ | բալետ և երաժշտական գործ/ստեղծագործություն |
Խորեոգրաֆ | Ֆիլիպո Տալիոնի |
Կոմպոզիտոր | Ադոլֆ Ադան |
Դերասաններ | Մարիա Տալիոնի |
La Fille du Danube Վիքիպահեստում |
Դանուբի օրիորդը (ֆր.՝ La Fille du Danube), երկու գործողությամբ չորս տեսարանով բալետ։ Կոմպոզիտոր` Ադոլֆ Ադան, լիբրետոյի հեղինակ և բալետմայստեր` Ֆիլիպո Տալիոնի։
Սա ռոմանտիկ բալետ է այս ժանրի համար պարտադիր կախարդական աշխարհով, որը կենցաղային և սոցիալական խնդիրներով իրականությունից տանում է դեպի խորը զգացմունքներով վսեմ և գեղեցիկ աշխարհ։ Հենց այս գեղարվեստականությունն էր հատուկ Ֆ. Տալիոնիի բեմադրություններին, որին Յու. Բախրուշինը անվանում էր առաջին ռոմանտիկ բալետմայստերը[1]։ Տալյոնին բալետը բեմադրել է հատուկ իր դստեր, հայտնի բալերինա Մարիայի համար։ Պրեմիերան կայացել է 1836 թվականի սեպտեմբերի 21-ին, Փարիզի օպերայում։
Հերոսուհին` Ֆլյոր դե Շանը, իր անունը, որը նշանակում է դաշտային ծաղիկ, ստացել այն ժամանակ, երբ նրան` որբին, գտել են դաշտում, ծաղիկների մեջ։ Պատանի գեղեցկուհուն հովանավորում էր Դանուբի նիմփան (որոշ բեմադրություններում հերոսուհուն կոչել են Դանուբի դուստր[2][3]): Նա սիրում էր և սիրված էր. նրա ընտրյալը Ռուդոլֆն էր, որը կարևոր և չար բարոնի երիտասարդ զինակիրն էր։
Իսկ հենց ինքը` բարոնը ցանկանում էր ամուսնանալ և քանի որ իրեն արժանի հարսնացուի դեռ չէր գտել, փնտրտուքների մեջ էր։ Գեղեցկուհի Ֆլյոր դե Շանը գրավում է նրա ուշադրությունը, և բարոնը հենց նրան էլ ընտրում է։ Սիրահարները հուսահատված էին։ Սակայն նրանց աղաչանքները դաժան բարոնի վրա չէին ազդում։ Եվ այդ ժամանակ չսիրած մարդու հետ չամուսնանալու համար երիտասարդ գեղեցկուհին նետվում է Դանուբը։ Ռուդոլֆը, կորցնելով ողջամտությունը, որոշ ժամանակ անց հետևում է սիրելիի քայլին։ Այնտեղ, Դանուբի հատակում, նրանք հանդիպում են։ Վերջ ի վերջո տեսնելով նրանց այդպիսի մեծ սերը` կախարդական ուժերը սիրահար զույգին ետ են վերադարձնում երկիր` կենդանի մրդկանց մոտ։
Բալետի պրեմիերան կայացել է 1836 թվականի սեպտեմբերի 21-ին, Փարիզի ազգային օպերայում։
Բեմադրության վրա աշխատել են նկարչներ Պ. Սիսերինը, Է. Դեպլեշենը, Ժ. Դիտերլենը, Շ. Սեշանը և Լ. Ֆյոշերրը (ձևավորում), Ա. դ’Օրշվիլերը (զգեստներ), գլխավոր դերակատարներ` Մ. Տալյոնի` Ֆլյոր դե Շան, Լ. Ս. Մոնժուա` բարոն Վիլիբալդ, Լ. Նոբլե` տիկինը տոնակատարության ընթացքում, Ժ. Մազիլե` Ռուդոլֆ[4]։
Այլ բեմադրություններից հայտնի է և քննադատության կողմից համընդհանուր դրական վերաբերմունքի է արժանացել 1978 թվականի Պիեռ Լակոտի բեմադրությունն ըստ խորեոգրաֆ Ֆ. Տալյոնիի վերաբեմադրության, որը ներկայացվել է Բուենոս Այրեսի (Արգենտինա) «Կոլոն» թատրոնում, որտեղ Ֆլյոր դե Շանի գլխավոր դերի կատարմամբ փառքի է արժանացել 20-րդ դարի անվանի բալերինա Հիլեն Տեսմարը[5]։ 2006 թվականի նոյեմբերին Պիեռ Լակոտը բեմադրությունը տեղափոխել է Տոկիո, որտեղ այն ոչ պակաս հաջողության է արժանացել[6]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դանուբի օրիորդը» հոդվածին։ |
|