Դաշտակ

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դաշտակ (այլ կիրառումներ)


Դաշտակ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Խոզաթի գավառակում[1]։ Գտնվում է Փերի գետի աջ կողմում։

Նախկինում եղել է զուտ հայաբնակ գյուղ։ XIX դարում գյուղում հայերից բացի բնակվում էին նաև քրդեր։ XX դարի սկզբին հայերի թիվը կազմում էր 300 անձ։ Գյուղի հայերը բռնությամբ տեղահանվել են 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։

Պատմամշակութային կառույցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դաշտակն ուներս Ս. Սահակ անունով եկեղեցի։ Գյուղի մոտ էին գտնվում Դաշտակա վանքի ավերակները։

Գյուղը եղել է գրչության կենտրոն[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Խարհերդի նահանգ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 31