Դաշտանը Իսլամում

Դաշտանը Իսլամում
Islamic term, Sufi terminology Խմբագրել Wikidata
ԵնթակատեգորիաՏաբու
 • menstrual taboo Խմբագրել Wikidata
Մասն էՖիքհ Խմբագրել Wikidata
Կրոնիսլամ, սուֆիզմ Խմբագրել Wikidata
Հիմնական թեմաԴաշտան Խմբագրել Wikidata
Ստեղծել էGod in Islam, Rabb, Ilah in Islam Խմբագրել Wikidata
ՊատկերվածIstihadha, Hadath Asghar, Hadath Akbar, Janaba Խմբագրել Wikidata
Փոխազդեցությունritual purity in Islam, Janaba, postpartum period Խմբագրել Wikidata
Միանում էGhusl, wudu, Tayammum Խմբագրել Wikidata
Main­tai­ned byGod in Islam Խմբագրել Wikidata

Դաշտանը Իսլամում վերաբերում է իսլամական իրավագիտության տարբեր մաքրության հետ կապված սահմանափակումներին[1][2]։ Հայհը (արաբ․՝ حيض‎) իսլամում դաշտանի կրոնական վիճակն է[3][4]։ Ղուրանը հատուկ նշում է դաշտանի մասին Ալ-Բաքարա 2:222-ում.

Եվ նրանք ձեզ հարցնում են դաշտանի մասին։ Ասա. «Դա վնաս է, ուստի դաշտանի ժամանակ հեռու մնացեք կանանցից։ Եվ մի մոտեցեք նրանց, քանի դեռ նրանք մաքուր չեն։ Եվ երբ նրանք մաքրվեն, ապա եկեք նրանց մոտ այնտեղից, որտեղ Ալլահը սահմանել է ձեզ համար։ Իրոք, Ալլահը սիրում է նրանց, ովքեր անընդհատ զղջում են և սիրում են իրենց մաքրողներին[5]։

Սա ենթադրում է, որ դաշտանի ժամանակ սեռական հարաբերություններն արգելված են[6]։

Մուհադիտ Իբն Քաթիրը պատմել է մի հադիս, որը նկարագրում է Մուհամմեդի սովորությունները իր կանանց հետ դաշտանի ժամանակ։ Այս հադիսը ցույց է տալիս, որ Մուհամմադը թույլ է տվել ամուսնական մտերմության բոլոր ձևերը դաշտանի ընթացքում, բացառությամբ սեռական հարաբերությունների։ Կանայք պարտավոր են կատարել ղուսլ կամ ամբողջական ծիսական մաքրում, նախքան իրենց դաշտանի ավարտից հետո կրոնական պարտականությունները կամ հարաբերությունները վերսկսելը[7]։

Սեռական հարաբերություն ունենալը արգելված է՝ դաշտանի ժամանակ[6], քառասունքի ժամանակ, Ռամադանի ամսվա ցերեկային ժամերին (ծոմապահության ժամանակ), և ուխտագնացության ժամանակ։ Քաաբայում Իհրամի վիճակում գտնվելու ժամանակ ուխտավորներին չի թույլատրվում սեռական հարաբերություն ունենալ, իսկ ուխտագնացության ժամանակ կատարվող ամուսնությունները անվավեր են[8]։

Մուսուլման կանայք դաշտանի ընթացքում, ըստ հադիսների[9], ազատվում են Ռամադանի ընթացքում ծոմ պահելուց, բայց դրանք պետք է լրացնեն դաշտանից հետո։ Սա պարզվել է հադիսներով, որոնք թույլ չեն տալիս շատ կանանց աղոթել դաշտանի ժամանակ։

Ղուրանի 2:222 տունը ենթադրում է, որ դաշտանի ժամանակ հարաբերություններն արգելված են։ Այն չի նշում աղոթքների արգելման մասին. այնուամենայնիվ, հադիսում նշվում է, որ կանայք չպետք է աղոթեն դաշտանի ժամանակ, և որ նրանք չպետք է լրացնեն բաց թողնված աղոթքները այս ժամանակահատվածում[10][11][12]։ Աստված պահանջում է աղոթք՝ օգնելու մարդկանց մնալ բարի ճանապարհի վրա՝ հեռու վատ գործերից։ Չնայած «կանանց առանձնացնել»-ու և «մոտ չգնալ» -ու հորդորներին, տարբեր հադիսներ ցույց են տալիս, որ Մուհամմադը համարում էր, որ դա վերաբերում է միայն սեռական հարաբերություններին։ Հադիսները չեն համարվում այնքան վստահելի, որքան Ղուրանը, սակայն կան տարբեր հղումներ, երբ Մուհամեդն ասել է, որ վերը նշվածը վերաբերում է միայն սեռական հարաբերություններին, ինչպես նաև Մուհամմեդի հետ շփմանը իր կանանց հետ, երբ նրանք դաշտանի մեջ էին։ Հադիսներից մեկում նշվում է, որ Մուհամմադը պառկում էր իր կնոջ՝ Այեշայի գրկում և Ղուրան կարդում, երբ նա դաշտանի մեջ էր։ Այս բոլոր հադիսները դասակարգվում են որպես սահիհ, ինչը նշանակում է, որ նրանց կարելի է վստահել[7]։

Արգելվում է, որ տղամարդն ամուսնալուծվի դաշտանում գտնվող կնոջից։ Ենթադրվում է, որ կանայք պետք է պահպանեն պատշաճ հիգիենա և չպետք է աղոթք անեն։ Նրանք պարտավոր չեն լրացնել այն աղոթքները, որոնք բաց թողել են դաշտանի ժամանակ։ Երբ դաշտանն ավարտվում է, կանայք պաարտավոր են ղուսլ անել։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Majid Mohammadi Political Islam in Post-revolutionary Iran 1848852762 2015 Page 24 "in the authenticity of Islamic texts and a clerical understanding of these texts is projected to be not only a religious threat ... ̄ (the scholars of Islamic law) is not merely to teach haiz and nefa ̄s (menstruating and puerperiums, purity of women); ..."
  2. Ayatullah Sayyid Abulqasim al-Khui Islamic Laws of Ayatullah Khui 1312532505 2014 "Atonement for intercourse with a haiz is coined gold weighing 3.457 grams for the first part, 1.729 grams for the second part and 0.865 grams for the third part of the period of menses. For example if blood is discharged from the body of .."
  3. Ghulamali Ismail Naji Family Life in Islam 1973 Page v "The Prophet (S.A.) thereupon explained to her in clear words that the abnormal flow of blood after the scheduled period of 'Haiz' (menses) was not menstrual, detailing the fact that menstrual blood is more viscous than normal blood, during"
  4. Jaffur Shurreef, Gerhard Andreas Herklots Islam in India 8171568068 Page 53 1921 "The illness at the lunar periods is the expressed by ' the approach of the menses ' (haiz and), v the arrival of the season for bathing ' (nihanl diid), ' the head becoming dirty ' (sir mailil hond), ' becoming unfit for prayers ' (benamdzl dnd), "
  5. [1], Saheeh International translation, quran.com
  6. 6,0 6,1 Joseph, Suad (2007). Encyclopedia of Women and Islamic Cultures. Brill. էջ 531.
  7. 7,0 7,1 Baugh, Carolyn. «Oxford Islamic Studies Online». Oxford University Press. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 8-ին.
  8. Wheeler, Brannon. «Encyclopedia of Islam and the Muslim World». Macmillan Reference USA. Վերցված է 2013 թ․ մայիսի 3-ին.
  9. Frisk, Sylva (2009). Submitting to God: Women and Islam in Urban Malaysia. NIAS Press. էջ 121. ISBN 978-8776940485. Վերցված է 2017 թ․ մայիսի 30-ին.
  10. Jami` at-Tirmidhi. «The Book of Purification and its Sunnah». sunnah.com. Վերցված է 2022 թ․ ապրիլի 10-ին.
  11. Muslim, Sahih. https://sunnah.com/muslim:333a. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  12. Ibn Majah, Sunan. sunnah.com https://sunnah.com/ibnmajah:631. Վերցված է 2022 թ․ ապրիլի 10-ին. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դաշտանը Իսլամում» հոդվածին։