Դասավանդման մեթոդ

Դասավանդման մեթոդ, ներառում է ուսուցիչների կողմից օգտագործվող սկզբունքները և մեթոդները՝ խթանելու աշակերտների ուսուցման գործընթացը։ Այս ռազմավարությունները կախված են մասամբ թեմայի բովանդակությունից և մասամբ սովորողի բնույթից։ Որպեսզի տվյալ մեթոդը լինի համապատասխան և արդյունավետ՝ այն պետք է առնչվի սովորողի առանձնահատկությունների և ուսուցման նյութի հետ։ Մեթոդների ընտրության առաջարկները բազմաթիվ են և դրանց ընտրությունը կատարելիս ոչ միայն պետք է հաշվի առնել առարկայի բնույթը, այլ նաև թե ինչպես են սովորում աշակերտները[1]։ Այսօրվա դպրոցի նորարարական միտումներից մեկն այն է, որ այն խրախուսում է ստեղծագործ միտքը։ Հայտնի փաստ է, որ մարդկային առաջընթացը գալիս է պատճառաբանվածությունից։ Այս պատճառաբանվածությունը և յուրօրինակ միտքը ընդլայնում են ստեղծագործ միտքը։

Ուսուցման մոտեցումները կարող են լայնորեն դասակարգվել ուսուցչակենտրոն և ուսանողակենտրոն մոդելների մեջ։ Ուսուցման ուսուցչակենտրոն մոտեցման մեջ ուսուցիչները գլխավոր դերում են։ Ուսանողները դիտվում են որպես «դատարկ անոթներ», ում հիմնական դերը պասիվ տեղեկատվություն ստանալն է (դասախոսությունների և ուղղակի հրահանգի միջոցով), այս մոտեցման վերջնական նպատակն է թեստավորումը և գնահատումը։ Ուսուցիչների հիմնական դերը՝ իրենց գիտելիքներն ու տեղեկատվությունը աշակերտներին փոխանցելն է։ Այս մոդելի մեջ ուսուցումը և գնահատումը դիտվում են որպես երկու առանձին մասեր։ Ուսանողների ուսուցումը գնահատվում է օբյեկտիվորեն գնահատված թեստերի և գնահատականների միջոցով։ Ուսուցման ուսանողակեն[2] տրոն մոտեցման մեջ, ուսուցիչները և ուսանողները ուսումնական գործընթացում հավասարապես ակտիվ դեր են կատարում։ Ուսուցչի հիմնական դերն է ուսուցանել և նպաստել աշակերտի ուսուցմանն ու ընդհանուր նյութի ընկալմանը։ Ուսանողի ուսուցումը գնահատվում է ինչպես ֆորմալ՝ այնպես էլ ոչ ֆորմալ գնահատման ձևերով, ներառյալ՝ խմբային աշխատանքները, ուսանողական թղթապանակները, և դասի մասնակցությունը։ Ուսուցումը և գնահատումը փոխկապակցված են, այսինքն դասավանդման գործընթացում ուսանողական ուսուցումը շարունակաբար գնահատվում է ուսուցիչների կողմից[2]։ Հաճախ օգտագործվող ուսուցողական մեթոդները կարող են ներառել դասի մասնակցություն, ցուցադրություն, ասմունք, մտապահում կամ այս բոլորի համադրությունը։

Ուսուցման մեթոդներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հովարդ Գարդները իր «Բազմաբնույթ մտածողության տեսություն»-ում ներկայացրել է իմաստավորման բազմապիսի ձևեր։ Մայերս–Բրիգս տիպաբանությունը և Քիրսիի խառնվածքի տեսակավորող հարցաթերթը, որոնց հիմքում ընկած են Կարլ Գուստավ Յունգի տիպաբանությունը, նպատակ ունեն հասկանալ, թե ինչպես է մարդու անհատականությունն ազդում իր փոխհարաբերությունների վրա և թե ինչպես է սա ազդում մարդկանց վրա ուսումնական միջավայրում գործելիս։

Դասախոսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դասախոսություն (առաջացել է ֆրանսերեն lecture բառից, նշանակում է բանավոր ներկայացում, որ նպատակ ունի սովորեցնել որևէ ինֆորմացիա կամ առարկա, օրինակ՝ համալսարանի կամ քոլեջի դասախոսի միջոցով), ինֆորմացիա, պատմություն, թեորեաներ և հավասարումներ սովորեցնելու, փոխանցելու միջոց։

Քաղաքական գործչի, նախարարի խոսքը կամ անգամ գործարարի՝ վաճառքների մասին ներկայացումը կարող են իրենց ձևով դասախոսություն հանդիսանալ։

Սովորաբար դասախոսը կանգնում է լսարանի դիմաց և թելադրում կամ մեջբերումներ անում նյութի աղբյուրներից։

Բացի այն որ դասախոսությունը որպես ուսուցման մեթոդ ամենաքննադատվողն է, համալսարանները իրենց դասընթացների մեծամասնության համար ուսուցման այս ձևին փոխարինող մեթոդ դեռևս չեն գտել։

Քննադատները նշում են, որ դասախոսությունը հիմնականում հաղորդակցման միակողմանի ձև է, որը թույլ չի տալիս մեծ լսարանի զգալի ընդգրկում դասապրոցեսին։ Այնուամենայնիվ՝ դասախոսությունը հաճախ ներկայացվում է որպես ակտիվ ուսուցում։ Շնորհալի բանախոսների դասախոսությունները կարող են մեծ խթան հանդիսանալ, ի վերջո, ակադեմիական կրթության մեջ դասախոսությունները գոյատևում են որպես արագ, էժան և արդյունավետ միջոց՝ մեծ լսարանին ներկայացնելու գիտության որևէ բնագավառ։

Դասախոսությունների վերաբերյալ քննադատությունները սովորաբար վերագրվում են Մարկ Տվենին։

Համալսարանը մի վայր է, որտեղ դասախոսությունների ժամանակ պրոֆեսորի նշումները համընկնում են ուսանողների նշումների հետ[3]։

Հրապարակային դասախոսությունը գիտության և սոցիալական շարժումների մեջ ունի շատ երկար պատմություն։ Ժամանակի ընթացքում ազատ և հրապարակային դասախոսությունները տեղի են ունեցել եկեղեցիներում, համայնքային կենտրոններում, գրադարաններում, թանգարաններում և այլ վայրերում՝ նպատակ ունենալով առաջ տանել կամ զարգացնել իրենց առաքելությունը, ընտրողների հետաքրքրությունը։ Դասախոսությունները ներկայացնում են բանավոր խոսքի հարատևությունը՝ համեմատելով տեքստային հաղորդակցությանը գրքերում և այլ աղբյուրներում։

Ցուցադրումը դասավանդման ընթացքում օրինակների և փորձարկումների միջոցով իրականացվող գործընթաց է։ Օրինակ՝ գիտության ոլորտի ուսուցիչը կարող է ուսանողներին որևէ գաղափար սովորեցնել փորձ կատարելով։ Փաստեր ապացուցելիս՝ ցուցադրումը կարող է օգտագործվել վկայակոչված ապացույցների և կապված պատճառաբանվածության համադրությամբ։

Ցուցադրությունները նման են գրավոր պատմագրության և օրինակների․ դրանք թույլ են տալիս ուսանողներին անհատապես առնչվել ներկայացված տեղեկատվությանը։ Փաստերի մտապահումը մեկուսի և անդեմ փորձառություն է, մինչդեռ նույն տեղեկատվությունը, որը հիմնավորվել է ցուցադրմամբ, դառնում է անձնավորված։ Ցուցադրությունը օգնում է բարձրացնել ուսանողների հետաքրքրվածությունը և ամրապնդում է հիշողությունը, որովհետև ապահովում է փաստերի և իրական ծրագրերի միջև կապը։ Դասախոսությունները, մյուս կողմից, ավելի շատ միտված են փաստացի ներկայացմանը, քան կապակցված ուսուցմանը։

Համագործակցություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Համագործակցությունը թույլ է տալիս ուսանողներին ակտիվորեն մասնակցել ուսումնական գործընթացին։ Համագործակցությունը ուսանողների և ուսուցանվող նյութի միջև անձնական կապ է ստեղծում՝ օգնելով ուսանողներին մտածել ավելի անաչառ։ Խմբային աշխատանքները և քննարկումները այս դասավանդման մեթոդի օրինակներն են։ Ուսուցիչները կարող են ներգրավել համագործակցությունը դասընթացի մեջ, որպեսզի գնահատեն ուսանողի թիմում աշխատելու ունակությունները, ղեկավարման հմտությունները կամ ներկայացնելու ունակությունները[4]։

Համագործակցակցային քննարկումները կարող են բազմաթիվ ձևեր ներառել, ինչպիսին է օրինակ Ֆիշբոլը (անգլ․`Fishbowl (conversation): Որոշ նախապատրաստումից և հստակ բաշխված դերերից հետո քննարկումները կարող են դասի մեծ մասը կազմել և ուսուցիչը թեմային անդրադարձ է կատարում դասի վերջում կամ հաջորդ դասին։

Դասարանական քննարկումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դասավանդման համագործակցային մեթոդի ամենատարածված ձևը դասարանական քննարկումներն են։ Սա նաև դասը վարելու ժողովրդական եղանակ է, որտեղ յուրաքանչյուր ուսանող ունի համագործակցելու և իր տեսակետը ներկայացնելու հավասար հնարավություն։ Դասարանում կատարվող քննարկումը կարող է իրականացվել կամ ուսուցչի կամ ուսանողի կողմից։ Քննարկմանը կարող է նաև հաջորդել ներկայացումը կամ ցուցադրությունը։ Դասարանական քննարկումները կարող են ընդլայնել ուսանողի հասկացողությունը, ավելացնել ակադեմիական բովանդակության համատեքստ, ընդլայնել ուսանողի հեռանկարները, ընդծել հակառակ տեսակետները,ամրապնդել գիտելիքները, ուժեղացնել վստահությունը և աջակցել համայնքին ուսուցման մեջ։ Կախված դասընթացի թեմայից և ձևաչափից՝ իմաստալից և գրավիչ քննարկումների հնարավորությունները տարբեր են[5]։

Դասարանական քննարկումների արդյունավետությունը ապահովվում են ուսանողների հետ քննարկվող հարցերը, ստացված տեղեկատվությունը այլ ձևով մեկնաբանելը, այնպիսի հարցերի օգտագործումը, որոնք զարգացնում են քննադատական մտածողությունը, օրինակ, «Կարո՞ղ ենք մեկ քայլ առաջ գնալ», «Ի՞նչ լուծումներ կառաջարկեք այս խնդրի համար», «Սա ի՞նչ առնչություն ունի մեր սովորածի հետ», «Որո՞նք են ․․․ տարբերությունները», «Սա որևէ առնչություն ունի՞ ձեր անձնական փորձի հետ»,« Ին՞չ եք կարծում, ինչի՞ պատճառով է․․․»,«Որո՞նք են ․․․ հետևանքները»[6]։

Ուսումնասիրելով դասավանդման ռազմավարությունների ազդեցությունը սովորելու ռազմավարությունների վրա՝ պարզ է դառնում, որ բարձրագույն կրթության առաջին տարում կրթությունը չի կարող չափից դուրս բացվել և ներկայացնել ուսուցողական նյութը՝ հաշվի առնելով ուսանողների անհատականության և ակադեմիական մոտիվացիայի կարևորությունը, որը մասամբ բացատրում է թե ինչու են ուսանողները սովորում այնպես՝ ինչպես, որ գործում են[7]։

«Հարցում (անգլ․՝ debriefing)» տերմինը վերաբերում է խոսակցական ձևին, որը կոնկրետ իրադարձությունից հետո վերածվում է տեղեկատվության փոխանակման և ուսումնասիրության։ Իրավիճակից կախված հարցումը կարող է տարբեր նպատակներ ունենալ[8]։ Այն հաշվի է առնում փորձը և հեշտացնում է թեմային անդրադարձ կատարելը։ Հարցումը երբեմն կարող է ստուգել ուսանողներին, սակայն դա մտադրություն չէ։ Հարցման նպատակն է ուսանողներին թույլ տալ եզրակացություններ կատարել իրենց փորձի վերաբերյալ ու առաջընթաց կատարել փոփոխության և փոխակերպման միջոցով ինչպես նաև, օգնել նրանց օգտագործել իրենց փորձը։ Գործընթացը ներառում է շրջափուլի գիտակցում, որով ուսանողները կարող են առաջնորդվել երբ բանավիճում են։ Ուսուցիչները չպետք է չափից ավելի քննադատական մոտենան ուսանողների պահվածքի պոռթկումներին։ Հենց որ այդ փորձառությունը մոտեցենա ավարտին, ուսանողները դուրս կգան նաև այս շրջափուլից և առաջ կշարժվեն[6]։

Գործողությունների հետազոտում դասասենյակում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գործողությունների հետազոտում դասասենյակումը (Classroom Action Research) մի մեթոդ է, որը թույլ է տալիս ուսուցչին հասկանալ թե ինչն է դասասենյակում աշխատում ավելի լավ, որը կօգնի բարելավել ուսանողի սովորելու որակը։ Ընդհանուր առմամբ մենք շատ բան գիտենք լավ դասավանդման մասին, բայց յուրաքանչյուր դասավանդման իրավիճակ յուրահատուկ է կախված բովանդակությունից, աստիճանից, ուսանողների գիտելիքներից, սովորելու ձևից և շատ ու շատ այլ գործոններից։ Որպեսզի ուսուցիչը կարողանա առավելագույնի հասցնել ուսանողի ուսումնառությունը նա պետք է կարողանա բացահայտել ինչն է դասարանում ավելի լավ աշխատում[9]։ Դասավանդման և հետազոտական յուրաքանչյուր մեթոդ, մոդել և ընտանիք կարևոր է տեխնոլոգիական հետազոտությունների պրակտիկայի տեսանկյունից։ Ուսուցիչները ունեն իրենց ուժեղ և թույլ կողմերը և ընդունում են որոշակի մոդելներ լրացնելու ուժեղ կողմերը և հակասելու թույլ կողմերին։ Այստեղ ուսուցիչը լավ տեղեկացված է գիտելիքի տեսակից, որ նոր է ներկայացնելու։ Այլ դեպքերում, ուսուցիչները իրենց ուսանողներին թույլ են տալիս օգտագործել հետազոտական մեթոդ որպեսզի մարտահրավեր նետեն իրենք իրենց՝ բացահայտելու նոր իմաստներ և գիտելիքներ։ Դպրոցներում հետազոտության մեթոդները պարզեցված են, որը թույլ է տալիս ուսանողներին օգտագործել մեթոդները իրենց մակարդակներում.[6]

Դասավանդման մեթոդների էվոլյուցիան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրթությունը անցյալ ժամանակներում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մ.թ.ա. 3000-ական թվականներին գրի ստեղծումից հետո կրթությունը դարձավ ավելի գիտակից կամ ինքնությունը արտացոլող, որը լի էր հատուկ մասնագիտացում ունեցող մասնագիտություններով, ինչպիսիք են, օրինակ, գրագիրը և աստղագետը, որոնք պահանջում են կոնկրետ հմտություններ և գիտելիք։ Հին Հունաստանում փիլիսոփայությունը հանգեցրեց կրթական մեթոդի հարցերին, որոնք մտան ազգային դատողության մեջ։

Պլատոն իր «Հանրապետություն» գրական ստեղծագործության մեջ ներկա-յացնում է ուսումնական համակարգը, որը կարծում էր, որ կհանգեցնի իդեալական պետության։ Իր երկխոսություններում Պլատոն նկարագրել է Սոկրատեսի մեթոդը, որը հարցուփորձի և բանավեճի ձև է և նպատակ ունի խթանել քննադատական մտածելակերպը և լուսաբանել գաղափարները։

Հռոմեացի դաստիարակ Քվինտիլիանից սկսած ուսուցիչների նպատակն է եղել գտնել յուրահատուկ, հետաքրքիր ճանապարհներ՝ քաջալերելու ուսանողներին օգտագործել իրենց մտավոր կարողությունները և օգնել նրանց սովորել։

Միջնադարյան կրթություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոմենիուսը ցանկանում էր, որ Բոհեմիայում բոլոր երեխաները սովորեն։ Իր «Աշխարհը նկարներով» գրքում նա ստեղծել էր նկարազարդ դասագիրք, որի բովանդակության հետ երեխաները կարող էին առնչվել իրական կյանքում և որը նա օգտագործում էր երեխաներին կրթելու համար։ Ռաբլեն իր «Գարգանտյուա և Պանտագրյուել» ստեղծագործության մեջ նկարագրում էր թե ինչպես է Գարգանտյուան սովորում աշխարհի մասին։

Ավելի ուշ, Ժան-Ժակ Ռուսոն իր «Էմիլ կամ դաստիարակության մասին»» ստեղծագործության մեջ ներկայացնում էր ուսուցիչներին գիտություն և այլ առարկաներ սովորեցնելու մեթոդաբանություն։

19-րդ դար - պարտադիր կրթություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

19-րդ դարում պրուսական կրթական համակարգը պարտադիր կրթական համակարգ էր։ Պրուսիայի կրթական համակարգի մի մասը ծառայել է որպես մոդել մի շարք այլ երկրներում, ներառյալ Ճապոնիան, Ամերիկայի Միացիալ Նահանգները։ Պրուսական մոդելը պահանջում էր ուսումնական գործընթացում ներառել դասարանի կառավարման հմտությունները[10]։

Դասավանդման նոր ձևերը ընդգրկում էին հեռուստատեսությունը, ռադիոն, ինտերնետը և այլ նորարարություններ։ Ուսուցիչների գերակշիռ մեծամասնության կողմից օգտագործվող մեթոդներից մեկը ձեռքերը վեր մեթոդն էր։ Ձեռքերը վեր գործողությունները նրանք են, որոնք պահանջում են շարժում, խոսք և լսողություն, որն էլ ակտիվացնում է ուղեղի բազմաթիվ տարածքներ։ «Որքան ձեր ուղեղից ավելի շատ տարածք եք օգտագործում, այքան ավելի հավանական է նոր տեղեկատվության պահպանումը»,- ասում է մեթոդաբանության 25 գրքերի հեղինակ Ջուդի Դոջը[11]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Westwood, P. (2008). What teachers need to know about Teaching methods. Camberwell, Vic, ACER Press
  2. 2,0 2,1 http://teach.com/what/teachers-teach/teaching-methods
  3. «The Professor's Lecture Notes Go Straight to the Students' Lecture Notes». Quote Investigator. Վերցված է 2013 թ․ ապրիլի 19-ին.. This source suggests that Edwin Slosson is more likely the original writer.
  4. «What Is the Collaborative Classroom?». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 14-ին.
  5. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 31-ին.
  6. 6,0 6,1 6,2 Petrina, S. (2007) Advance Teaching Methods for the Technology Classroom (pp.125 - 153). Hershey, PA : Information Science Publishing.
  7. Donche, V (2013). «Differential use of Learning Strategies in First-Year Higher Education: The impact of Personality, Academic Motivation, and Teaching Strategies». The British journal of Educational Psychology. 83:2.
  8. http://www.debriefing.com/
  9. http://josotl.indiana.edu/article/viewFile/1589/1588
  10. Gatto, John Taylor (2001). A Different Kind of Teacher: Solving the Crisis of American Schooling. Berkeley Hills Books. ISBN 1-893163-21-0.
  11. Cleaver, Samantha. «Hands-On Is Minds-On». www.scholastic.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 4-ին.