Դավիդ Անտոն Գիխարո

Դավիդ Անտոն Գիխարո
իսպ.՝ David Antón Guijarro
Պետություն(ներ) Իսպանիա
Ծննդյան ամսաթիվհունիսի 23, 1995(1995-06-23)[1] (29 տարեկան)
ԾննդավայրՄուրսիա, Մուրսիա, Իսպանիա
Կոչումգրոսմայստեր[2], միջազգային վարպետ և ՖԻԴԵ-ի վարպետ
Ներկայիս վարկանիշ2670
ՖԻԴԵ համար2285525
365chessDavid_Anton_Guijarro
Chesstempo համար9155
ICCF համար9155
Մասնակցել էՇախմատային օլիմպիադա 2014[3]
 David Antón Guijarro Վիքիպահեստում

Դավիդ Անտոն Գիխարո (իսպ.՝ David Antón Guijarro, հունիսի 23, 1995(1995-06-23)[1], Մուրսիա, Մուրսիա, Իսպանիա), իսպանացի շախմատիստ, գրոսմայստեր (2013)։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դավիդ Անտոն Գիխարոն ծնվել է Մուրսիայում, մեծացել Մադրիդում։ Շախմատ սկսել է խաղալ 5 տարեկանից՝ հոր ղեկավարությամբ։

2012 թվականին Գիխարոն Պրահայում տեղի ունեցած մինչև 16 տարեկանների շախմատի Եվրոպայի պատանեկան առաջնությունում նվաճել է բրոնզե մեդալ։ Մեկ տարի անց նա արծաթե մեդալ է նվաճել Ալ-Այինում տեղի ունեցած շախմատի աշխարհի երիտասարդական առաջնության մինչև 18 տարեկանների խմբում։ Իսպանիայի շախմատի ազգային հավաքականի կազմում մասնակցել է Թրոմսյոյում տեղի ունեցած 41-րդ օլիմպիադային (2014թ.) և 2015-2017 թվականների Շախմատի Եվրոպայի թիմային առաջնությանը։ «Sestao Naturgas Energia XT» ակումբի կազմում 2014 թվականին մասնակցել է Բիլբաոյում տեղի ունեցած 30-րդ Շախմատի Եվրոպայի ակումբային գավաթին։

Շախմատիստը 2014, 2016-2019 թվականներին մասնակցլ է Շախմատի Եվրոպայի առաջնություններին։ 2014 թվականին Երևանում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությունում արժանացել է արծաթե մեդալի։ Շախմատի աշխարհի 4 գավաթների մասնակից է։ 2020 թվականի հունվարին Գիխարոն հաղթել է Վեյկ ան Զեեի մրցաշարում և իրավունք ստացել մասնակցելու 2021 թվականի «Masters» մրցաշարին[4]։ Նույն թվականին դարձել է դասական շախմատի Իսպանիայի չեմպիոն[5]։

Իսպանիայի հավաքականի կազմում մասնակցել է 2024 թվականի շախմատի 45-րդ օլիմպիադային[6]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 David Anton Guijarrochessgames.com.
  2. FIDE Ratings and Statistics
  3. OlimpBase
  4. «Tata Steel Masters 2020: Rich Man, Poor Man». FIDE. 2020-01-26. Արխիվացված օրիգինալից 2023-10-30-ին. Վերցված է 2023-09-11-ին.
  5. Pérez G. Daniel (2020-09-08). «David Antón se proclama campeón de España en un torneo marcado por la COVID-19». As. Արխիվացված օրիգինալից 2023-10-23-ին. Վերցված է 2023-09-11-ին.
  6. 45th Chess Olympiad Budapest 2024 Open

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դավիդ Անտոն Գիխարո» հոդվածին։